Մոսկվայի մարզում ձյուն է տեղացել
ՌԴ Մոսկվայի մարզում ձյուն է տեղացել: Այս մասին Gazeta.ru-ին հայտնել են ականատեսները:
Նրանց խոսքով՝ Մոսկվայի մարզի հարավ-արևելյան մասում մանր ձյուն և անձրև է տեղում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Մոսկվայի մարզում արձանագրվել են ձյան տեսքով առաջին տեղումները:
Դրանից բացի, տեղումներ են արձանագրվել Մոսկվայի մարզի Պոդոլսկի շրջանում, ինչպես նաև՝ Մոսկվայի մարզի հյուսիսային մասում:
Ավելի վաղ Tert.am-ը նշել էր, որ հոկտեմբերի 22-ին Մոսկվայում սպասվում են ձյան տեսքով տեղումներ: Հաղորդվում էր, որ շաբաթ օրը կցրտի, և արդեն կիրակի օրվա գիշերն օդի ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով -1-ից -3 աստիճանի, իսկ հաջորդ շաբաթ մայրաքաղաքային շրջանում եղանակը զգալի չի փոփոխվի:










