Իրադարձային
-ից
-ը
22:13 • 27.09.23«Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին․ դաշինքի հայտարարությունը«Ազգային առաջընթաց» կուսակցությունը որպես քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հայկ Մարությանին, ով հրապարակավ ընդունել է «Մայր Հայաստանի» դիրքորոշումն ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին:
22:07 • 27.09.23Պեկինում կայացել է ՀԱՊԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային հանդիպումԱռանձնահատուկ ուշադրություն է դարձվել ահաբեկչության և ծայրահեղականության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, միջսահմանային հանցագործությունների դեմ պայքարում գործնական փոխգործակցությանը
21:25 • 27.09.23Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ում առկա հումանիտար իրավիճակը և տեղահանված անձանց շուրջ ստեղծված դրությունըԱնդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի հարցերին:
21:19 • 27.09.23Ես և իմ թիմը կարծում ենք, որ իշխшնափոխnւթյունը կարող է և պետք է լինի ընտրությունների միջոցով․ Հայկ Մարությանը՝ հանրահավաքներին ու անհնազանդության ակցիաներին չմասնակցելու մասինԱնդրադառնալով հարցին, թե ինչու ինքը ևս չի մասնակցում վերոնշյալ ակցիաներին, Մարությանը նշեց, որ իշխանափոխությունը պետք է լինի ընտրությունների միջոցով։
20:54 • 27.09.23Ռուբեն Վարդանյանը նախևառաջ հայ է և ՀՀ քաղաքացի․ կոչ ենք անում իշխանություններին անել առավելագույնը ազատազրկված մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ․ Երվանդ ԹարվերդյանԱյսօր` Լաչինի միջանցքում, Հակարի կամրջի վրա ադրբեջանական իշխանությունների կողմից ձերբակալվել է Ռուբեն Վարդանյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թար
20:36 • 27.09.23Վերջին օրերին ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, առայժմ դուրս գրված բուժառուներ չկանՆազելի Բաղդասարյանը նաև հավելեց, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 129 աճյուն։
20:21 • 27.09.23Ժամը 18։00-ի դրությամբ՝ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 53,629 անձ, հաշվառում է ստացել 35,491 անձԲաղդասարյանի խոսքով՝ Հակարիի կամուրջը հատելուց հետո տեղի է ունենում որոշակի զննման գործընթաց, որից հետո իրականացվում է հաշվառումը։ Հաշվառման գործընթացը բաց թողնելու դեպքում քաղաքացիները հետագայում կարող են հաշվառում ստանալ իրենց տեղակայման վայրերում։
19:59 • 27.09.23Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վայոց Ձորի մարզպետի տեղակալն ազատվել է պաշտոնից«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Դավիթ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
19:37 • 27.09.23ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար․ ԱԳՆ խոսնակՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը։
19:23 • 27.09.23Այսօր` ժամը 19:00-ի դրությամբ, ԼՂ-ից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ․ ՀՀ ԱՆՄինչ օրս ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349 վիրավոր:
19:10 • 27.09.23Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցելու է Եվրոպական խորհրդարանական մեծամասշտաբ գագաթնաժողովինՀամաժողովի խորագրերից է «Ժողովրդավարության դեմ մարտահրավերներն անկայուն ժամանակներում», ինչի շրջանակում էլ նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը:
19:09 • 27.09.23Սամվել Բաբայանին ու մնացած շատերին միավորում է մի պարզ բան՝ գրեթե բոլորը տարբեր ժամանակներում Ռուբեն Վարդանյանից աշխատանք են ուզել․ Մեսրոպ ԱռաքելյանՄեղավորը Սամվել Բաբայանը չէ, իր նման անհայրենիքներ կան ու լինելու են։ Մեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար։
18:54 • 27.09.23Ադրբեջшնական աղբյուրները հրապարակային տեղեկություն են տարածել Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին․ Արման ԹաթոյանՀայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր է ամեն քայլ գործադրել` անօրինական ձերբակալումից ու հետագա կալանքից առևանգված մարդկանց ազատ արձակելու համար:
18:47 • 27.09.23Խստորեն դատապարտում ենք Հանրային հեռուստաընկերության գործելաոճը, պահանջում քայլեր ձեռնարկել՝ կանխելու պետության միջոցների հաշվին հանրությանը ապատեղեկացնելու քաղաքականությունը․ ՀԺՄԱդրբեջանական լրատվամիջոցները, տելեգրամ ալիքները երեկվանից փութաջանորեն տարածում են Սամվել Բաբայանի՝ Հ1-ին տված հարցազրույցի հատվածները, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հ1-ը՝ տվյալ դեպքում, ի դեմս Սամվել Բաբայանի, նպաստում է ադրբեջանական թեզերի տարածմանը։
18:30 • 27.09.23ՀՀ-ի սրբազան պարտականությունն ու արժանապատվության հարցն է ադրբեջանական գերությունից ազատել ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին․ Նորայր ՆորիկյանՉի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը մինչև վերջ ստորացնի մեզ, պարզապես չի կարելի, ինչպիսի քաղաքական կոնյուկտուրա էլ լինի:
