Իրադարձային
-ից
-ը
17:52 • 07.09.23Արցախցի 3 ուսանողները ազատության մեջ են, նրանք Հայաստանում են․ ԱՀ ՄԻՊՏղաների փոխանցումը հայկական կողմին տեղի է ունեցել ռուս խաղաղապահների մասնակցությամբ Հակարիի կամրջի մոտ։ Նրանք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։
17:48 • 07.09.23ԵՄ դիտորդական առաքելությունն ընդարձակել է պարեկային գործունեությունը սահմանային հատվածներում՝ հետևելու ռազմական զարգացումներին«Տեղում մեր ներկայության միջոցով մենք նպատակ ունենք նպաստելու լարվածության թուլացմանը և ԵՄ-ին իրավիճակի անաչառ զեկուցմանը», - ասված է հաղորդագրությունում:
17:28 • 07.09.23Հայաստանն ԱՄՆ վաղեմի գործընկերն է, այս զորավարժությունն էլ առաջինը չէ. ԱՄՆ դեսպանատունԱմերիկյան և հայկական զորամիավորումները մասնակցել են համատեղ զորավարժությունների Հայաստանում, Միացյալ Նահանգներում և այլ երկրներում, ընդ որում՝ Հայաստանում այդպիսի վարժանքներ են անցկացվել 2003, 2006 և 2008 թվականների
17:16 • 07.09.23Արագած սարի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել էՏեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
17:13 • 07.09.23Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ. ՀաջիևԱդրբեջանի արտաքին քաղաքականությունն անկախ է, Իսրայելի հետ համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ Իսրայելական i24NEWS հեռուստաալիքին տված հարցա
17:05 • 07.09.23Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս չեղարկվել էՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոսի Հանրապետություն չեղարկվել է. պատճառը Հայաստանում սահմանային իրավիճակի սրումն է: Այս մասին X սոցկայքում գրառմամբ տեղեկացրել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասը:
16:27 • 07.09.23Միրզոյանն ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահին ներկայացրել է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման՝ հայկական կողմի տեսլականը (տեսանյութ)Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձել է 2022թ. դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և ս.թ. հունիսից ԼՂ 120.000 բնակչության փաստացի պաշարման հետևանքով ահագնացող հումանիտար ճգնաժամին։
16:18 • 07.09.23Լաչինի միջանցքի անցակետից առևանգված 3 հայ երիտասարդներն ազատ են արձակվելՆրանց նկատմամբ կիրառվել էր «վարչական պատիժ 10-օրյա կալանքի տեսքով», ինչից հետո, համաձայն Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության, նրանք «կարտաքսվեն Ադրբեջանի տարածքից»։
16:17 • 07.09.23ՀԱՊԿ-ը ձեռքերը լվացել և դուրս է եկել Հայաստանից. ՔՊ պատգամավոր«Որ ասում եք փոխարինող լինեն, ՀԱՊԿ-ին ինչպես պետք է փոխարինեն, եթե ՀԱՊԿ-ը անգործություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ»,- ասել է նա:
15:54 • 07.09.23Հռոմի ստատուտը ամբողջությամբ ուղարկված է խորհրդարան, առանց վերապահումների. ԽանդանյանԸստ նրա, այս պահին խորհրդարան ուղարկված տարբերակում չկան վերապահումներ, այսինքն ամբողջությամբ Հռոմի ստատուտը ուղարկված է խորհրդարան:
15:52 • 07.09.23Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակըՀանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
15:45 • 07.09.23Արարատի մարզում բախվել են ЗИЛ-ն ու բեռնատար Mercedes-ը, կան վիրավորներ. Shamshyan.comԱրտակ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր Երևանի բնակիչ, 42-ամյա Կարեն Զ․-ն՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
15:22 • 07.09.23Վրացական համարանիշը նախատեսված է Վրաստանի տարածքի համար, մաքսազերծողները և վրացական համարներով վարողներն անհավասար պայմաներում են հայտնվում. ԲադասյանԸստ Բադասյանի վրացական համարանիշը նախատեսված է Վրաստանի Հանրապետության տարածքի համար, Հայաստանի Հանրապետության տարածքում մենքենա վարելու համար պետք է հայկական համարանիշ:
15:21 • 07.09.23Բակի հարցում, մայթի հարցում ես ձեր դաշնակիցն եմ․ Տիգրան Ավինյանը՝ Նոր Նորքի բնակիչներինՔՊ թեկնածուի խոսքով՝ իրենք պատասխանատու են, որովհետև ամեն ինչ անում են քաղաքի և քաղաքացիների համար։
15:13 • 07.09.23Քյարամյանը և Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու կառույցների հարաբերությունների զարգացման հնարավորություններըԱրգիշտի Քյարամյանը և Վախթանգ Գոմելաուրին մտքեր են փոխանակել հարաբերությունների զարգացման հեռանկարների, համագործակցության ընդլայնման հնարավորությունների, փորձի փոխանակման մշտապես գործող կառուցակարգերի գործարկման կարևորության մասին։
