Իրադարձային
-ից
-ը
23:38 • 24.09.23«Լավ են անում, ճիշտ են անում»․ Ալեն Սիմոնյանը՝ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների գործողությունների մասինՀայաստանում կա ազատ կամարտահայտության իրավունք, բայց օրենքն ու պողպատե մանդատը պետք է հարգել։
22:48 • 24.09.2322:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1,050 անձ770 հաշվառվածներից 410-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 360-ին հատկացվել է կառավարության կողմից առաջարկված կեցավայր (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է):
22:44 • 24.09.23Վաղը ժամը 07:00-ից Երևանի մետրոն կաշխատիԿարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը կվերականգնի իր աշխատանքը։
21:43 • 24.09.23«Սուտ եք ասում, ձեր երևակայության արդյունքն է»․ ոստիկանապետը՝ լրագրողներինԱրամ Հովհաննիսյանը չհամաձայնեց նաև այն պնդմանը, որ ոստիկաններն ակցիայի վայրից անչափահասին բերման ենթարկելիս՝ այնքան ուժեղ են սեղմել պարանոցը, որ քիչ է մնացել՝ խեղդեն նրան։
21:26 • 24.09.23Հայատյացությունը հնարավոր չէ վերացնել սոսկ բանավոր կամահայտնության միջոցով, անհրաժեշտ են համակարգված լուրջ գործնական կառուցակարգեր. ՄԻՊԱդրբեջանում հայերի նկատմամբ էթնիկ հիմքով ատելության քարոզչության առկայությունն արձանագրվել է նաև մարդու իրավունքների մոնիտորինգային միջազգային մարմինների կողմից
21:15 • 24.09.23Ստեփանակերտում էլեկտրականությունը վերականգնվել է. Արտակ ԲեգլարյանՏելեգրամի իր ալիքում գրել է ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 19-ից քաղաքը հոսանքազրկված էր։
20:52 • 24.09.23Վստահ եմ՝ գրկաբաց կընդունենք Արցախից տարհանված մեր երեխաներին․ Ժաննա ԱնդրեասյանՎաղվանից բուհերը կսկսեն հավաքագրել կամավորական աշխատանքներում ներգրավվելու ցանկություն ունեցող ուսանողներին՝ այդ աշխատանքները կազմակերպելու համար։
20:45 • 24.09.23Արցախի 715 խաղաղ բնակիչ շարունակում է գտնվել ռուս խաղաղապահների մոտԸնդհանուր առմամբ առաքվել է 125 տոննա սննդամթերք և 65 տոննա վառելիքաքսուքային նյութեր։
20:04 • 24.09.23Առավոտյան ժամը 08։00-ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ, Հայաստանը 3 օր պարալիզացվելու է. Վազգեն ՄանուկյանՄենք պարալիզացնելու ենք քաղաքը․ մոտակա երեք օրերին՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, ամբողջ Հայաստանը պարալիզացվելու է։
19:38 • 24.09.23ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսն այցելել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերՍենատոր Փիթերսը մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղում տիրող խիստ ծանր հումանիտար իրավիճակի վերաբերյալ
19:15 • 24.09.23Քննչական կոմիտեն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարանԱյդ մասին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
19:03 • 24.09.2318:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել 377 քաղաքացիՆրանցից 216-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 161-ի կարիքները շարունակում են նույնականացվել:
19:00 • 24.09.23Սամվել Շահրամանյանը հանդիպել է ռուս խաղաղապահների տեղակայման վայրի մոտ հանգրվանած արցախցիների հետ, 30 ավտոբուս է հատկացվել՝ նրանց Հայաստան տեղափոխելու համարԾանր կացության մեջ հայտնված քաղաքացիները ցանկություն են հայտնել տեղափոխվել ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ:
18:41 • 24.09.23«Low-cost-երով առանց ուղեբեռի մեկնել եմ Սոֆիա, կարճ ժամանակ անց կվերադառնամ»․ Աշոտ ՓաշինյանԱյցը նախատեսված է եղել դեռ ամառվանից։ Կարեւորելով աշխատանքը, նույնիսկ եւ հատկապես նման իրավիճակներում, նպատակահարմար չեմ գտել այցի հետաձգումը կամ չեղարկումը։
18:31 • 24.09.23Բողոքի ակցիաներ՝ Երևանում (տեսանյութ)Հանրահավաք Հանրապետության հրապարակում և բողոքի ակցիաներ՝ Երևանում
