Իրադարձային
-ից
-ը
14:09 • 02.09.23Սուրեն Պապիկյանը տեսակցել է սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներինՆախարար Պապիկյանին ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը ներկայացրել է մանրամասներ զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ:
14:03 • 02.09.23Հայաստանը քեֆ ուրախությունների մեջ ապրող, կենցաղային պետություն է, հենց դառնանք լուրջ պետություն՝ Ադրբեջանի պահանջների ցանկը կմեղմվի․ Վահե ՀովհաննիսյանՀիմա շատ կարևոր է, որ Հայստանում լինեն փոփոխություններ, որոնք կբերեն բանակցային նարատիվի փոփոխության։ Բանակցային այս բովանդակությունը բերում է երկու բանի՝ պատերազմի և հայրենազրկման։
13:50 • 02.09.23Զինծառայող Նարեկ Պողոսյանը վիրահատվել է․ վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանրԱնդրադառնալով մյուս վիրավոր զինծառայողի առողջական վիճակին՝ ՊՆ խոսնակը նշել է, որ վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում։ Երկու վիրավորներն էլ հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են:
13:43 • 02.09.23Մենք շարունակում ենք ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրների մասին խոսել` ակնկալելով մեր միջազգային գործընկերների ամուր աջակցությունը․ Ալեն ՍիմոնյանՀռչակագիրն այդ տարիներին արյունաքամ եղած Լեռնային Ղարաբաղի հայության փրկօղակը դարձավ: Ցավոք, մեր հայրենակիցների հանդեպ չեն դադարում Ադրբեջանի սպառնալիքները, շրջափակումն անդառնալի հետեւանքներ է թողնում նրանց կենսակերպի վրա:
13:31 • 02.09.23Այսօր մեզ կարկատանների վերածեցին՝ արցախահայություն, հայաստանահայություն, սփյուռքահայություն․ սա բացառապես անընկալելի և անընդունելի է․ Արցախի հոգևոր առաջնորդԱյո, ժամանակը կարող է քիչ լինել, չկարողանանք այն ամենը, ինչ մտածել ենք գործի դնել, բայց եթե համախմբենք, Աստված թույլ կտա այդ ժամանակը գործի մեզ համար:
13:11 • 02.09.23Վթար Սառնակունք գյուղի մոտակայքում․ կա երկու զոհՍառնակունք գյուղի մոտակայքում՝ «Բոչկի Ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է վթարված «Nissan» մակնիշի ավտոմեքենա․ կա երկու զոհ։
13:06 • 02.09.23Երեկվա գործողություններով Ադրբեջանը, միգուցե, ուզում էր շեղել ուշադրությունն այսօրվա հանրահավաքից. Սեյրան Օհանյան (տեսանյութ)Կոչ եմ անում այսօր լինել Ազատության հրապարակում, գտնում եմ, որ այդ հանրահավաքը պետք է այնքան հուժկու լինի, որ բեկումնալից լինի այս պարտությունների, անհաջողությունների շարանը կանգնեցնելու, համապատասխան ռազմավարություն մշակելու, Արցախի ինքնորոշման իրավունքն առաջ տանելու առումով։
13:01 • 02.09.23Արցախի լինելիությունը Հայաստանի ինքնիշխանության գրավականն է, եթե Արցախ չկա, Հայաստան չի լինելու․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)Հայաստանի իշխանությունը լավ կանի որևէ հայտարարությամբ հանդես չգա ի վնաս արցախյան պրոցեսի, չխոչընդոտի ու հակաարցախյան հայտարարություններ չանի ու աշխարհում տպավորություն չստեղծի, որ հայ ժողովուրդը կիսում է այն քաղաքականությունը, որն իրենք վարում են։
12:53 • 02.09.23Գագիկ Ծառուկյանն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Արցախի նորանշանակ պետնախարարի, ԱԺ նախագահի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետԱրցախի նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանի հետ զրույցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը վերջինիս մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն և ի նպաստ Արցախի Հանրապետության։
12:42 • 02.09.23Ալիևը խորացնում է հայերի դեմ էթնիկ զտումների իր արշավը․ Ֆրենկ Փալոն«Ադրբեջանական ուժերի կողմից իրականացված մահացու հարձակումները և այս շաբաթվա սկզբին անմեղ հայ ուսանողների նկատմամբ դաժան վերաբերմունքը ևս մեկ ապացույց են, որ Ալիևն օգտագործում է Լաչինի շրջափակումը Արցախի հայերին ահաբեկելու և թիրախավորելու համար»,- գրել է կոնգրեսականը։
12:36 • 02.09.23Ժամը 12:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆՇրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր ժամը 12:00-ի սահմաններում Սոթքի հատվածում հայկական դիրքերը ենթարկվել են ականանետային հարվածների, չեն համապատասխանում իրականությանը:
12:30 • 02.09.23Արցախի հարցի լուծումը Երևանում է եղել միշտ, Երևանում է նաև հիմա․ Մեսրոպ ԱռաքելյանԱյսօրվա իշխանություններն անթաքույց հրաժարվել են Արցախից, չգիտակցելով, որ կորցնել Արցախը, նշանակում է կորցնել Հայաստանը: Արցախից հրաժարվողները չեն կարող պաշտպանել Հայաստանը:
12:23 • 02.09.23Սոթքում տեղի ունեցածը կապում եմ Արցախում ու ՀՀ-ի ներքաղաքական կյանքում տեղի ունեցողի հետ, Ադբեջանն ասում է՝ մի շեղվեք մեր ուզածից․ Տիրան Խաչատրյան (տեսանյութ)Խաչատրյանն անդրադարձավ նաև Արցախի արդեն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականին՝ ընդգծելով, որ Հարությունյանը դա վաղուց պետք է աներ։
12:13 • 02.09.23Նախագահական նստավայրում կայացել է ընդունելություն Հայկական դրամի 30-ամյակի կապակցությամբՄիջոցառման ընթացքում ընդունելության մասնակիցները դիտել են նախագահի նստավայրում կազմակերպված հայկական արժույթների պատմությանը նվիրված ցուցադրությունը և ծանոթացել հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը հայկական դրամի անցած պատմական ճանապարհին:
12:00 • 02.09.23Հորդորում ենք միջազգային դերակատարներին ձեռնարկել անհետաձգելի և գործուն քայլեր՝ կանխելու Արցախի բնիկ ժողովրդի հայրենազրկումը․ ԱՀ ԱԳՆԱրցախի ժողովրդի դեմ տարվող ցեղասպանական քաղաքականության կանխման կարևոր երաշխիքներից մեկը կարող է դառնալ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը:
