Իրադարձային
-ից
-ը
10:25 • 20.09.23Սա ցեղասպանություն է. Մխիթարյանը դիմել է երկրպագուներին, մարզաշխարհին և ԶԼՄ-ներինԼեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման տակ է գտնվում 120,000 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30,000 երեխա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
10:23 • 20.09.23Ռուսներն ուզում էին երեխաներին հանել Լաչինի միջանցքով, բայց նրանց մեքենաների վրա կրшկեցին․ Մեծ Շեն գյուղի բուժքույրՆրա փոխանցմամբ, կանանց ու երեխաներին ռուս խաղաղահները փորձել են Լաչինի միջանցքով՝ Հակարիի կամրջով հանել Արցախից, սակայն ադրբեջանցիները սկսել են կրակել խաղաղապահների մեքենաների վրա։
10:16 • 20.09.23Կարեն Խաչանովն արձագանքել է Արցախում ստեղծված իրավիճակինԿարեն Խաչանովը Instagram-ի Storys բաժնում կիսվել է Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկություններով:
10:10 • 20.09.23Կարմիր Խաչը կոչ է անում ԼՂ-ում հարգել քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքըԿԽՄԿ-ն հայտնել է, որ բժշկական անհրաժեշտ պարագաներ է հասցրել երկու հիվանդանոց, առաջիկայում ծրագրում է նոր մատակարարումներ անել։
10:09 • 20.09.23ԼՂ կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդեց Երևանի կողմից 2022-ին և 2023-ին ԵՄ-ի գագաթնաժողովներում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը. ՌԴ ԱԳՆՌԴ ԱԳՆն հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը «Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության կտրուկ սրման կապակցությամբ կոչ ենք
10:04 • 20.09.23Ճապոնիան լուրջ մտահոգություն է հայտնում և վճռականորեն կոչ անում՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններըՃապոնիան կոչ է անում բոլոր կողմերին լուծել այդ խնդրի հետ կապված խնդիրները տարածաշրջանում ՝ խաղաղ ճանապարհով երկխոսության միջոցով։
09:39 • 20.09.23Հшրձակումը պետք է անհապաղ դադարեցվի. Մակրոն«Հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի, և վերսկսվեն քննարկումները բնակիչների իրավունքների և անվտանգության շուրջ։ Ես սերտ կապի մեջ եմ վարչապետ Փաշինյանի հետ»,- գրել է նա։
09:22 • 20.09.23Փաշինյանի հայտարարությունները կարող են հիմք տալ Բաքվին մեկնաբանելու տարածաշրջանում տիրող իրավիճակը որպես ներադրբեջանական հակամարտություն․ Լեոնիդ ՍլուցկիՔաղաքական գործիչը նաև կոչ է արել հակամարտող կողմերին դադարեցնել արյունահեղությունը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
09:16 • 20.09.23Ադրբեջանը պատերազմ սկսելուց առաջ, շրջափակման միջոցով թուլացրեց ու նոր միայն հարձակվեց. Տիգրան Աբրահամյան9-ամսյա բլոկադայի` սովի, վառելիքի և բոլոր տիպի մատակարարումների բացակայության պայմաններում` արդեն չգիտեմ ոնց` մարդիկ կռվում են:
09:09 • 20.09.23Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են.ԱՀ ՊՆՊաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ:
09:01 • 20.09.23Ռազմական լուծում գոյություն չունի, կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը. Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետՊետքարտուղարը նշել է նախագահ Ալիևի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու և Ադրբեջանի ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղի բնակչության միջև հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը և ընդգծել անհապաղ իրականացման անհրաժեշտությունը:
08:35 • 20.09.23Ադրբեջանի ՊՆ-ն բացահայտորեն հայտարարել է Արցախի 120 հազար բնակչության բռնի տեղահանումն իրականացնելու մտադրության մասին․ ԱՀ ԱԳՆԱդրբեջանի ՊՆ-ն բացահայտորեն հայտարարել է Արցախի 120 հազար բնակչության բռնի տեղահանումն իրականացնելու մտադրության մասին
08:22 • 20.09.23Գնդակոծվել է շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել էր Մարտակերտից Ստեփանակերտ դիեր տեղափոխելու նպատակով․ վարորդը վիրավորվել էՇտապօգնության վարորդը վիրավորվել է և այս պահին չի կարողանում դիակները տեղափոխել Ստեփանակերտ։
08:08 • 20.09.23Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են․ ԱՀ ՊՆԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակել են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:
08:03 • 20.09.23Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ ադրբեջանական զինուժի ուղիղ թիրախում․ ԱՀ ՆԳՆՇուրջ մեկ ժամ է ադրբեջանական օդուժի և հրթիռահրետանային հարվածները Ստեփանակերտի և հանրապետության շրջանների ուղղությամբ չեն դադարում։
