Իրադարձային
-ից
-ը
07:56 • 20.09.23Ժամը 03:00-ի դրությամբ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի, այդ թվում՝ 2 երեխա, վիրավորներինը՝ 35-իՆա նաև հայտնել է, որ ժամը 03:00-ի դրությամբ խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։ Քաղաքացիական անձնաց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում։
01:35 • 20.09.23Հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից. Տեղեկատվական շտաբԱդրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
01:30 • 20.09.23Զոհվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սարյանը«Ազատության» հետ զրույցում լուրը հաստատել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
01:10 • 20.09.23Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով վնասվածք է ստացել Գեղամ Մանուկյանը. նախնական տվյալներով՝ ունի քթի կոտրվածքՆախնական տվյալներով՝ կոտրվել է քիթը, վնասվածք կա նաև աչքի շրջանում: Այս պահին նա օգնություն է ստանում հիվանդանոցում:
00:51 • 20.09.23Ադրբեջանի ՊՆ-ի տեղեկատվական ստահոդ քաղաքականության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է․ ՊԲԱդրբեջանական քարոզչամեքենայի կիրառած տեղեկատվական հնարքների հետևանքով հայկական սոցիալական ցանցերում շրջանառվել են նաև մի շարք սխալ կամ կեղծ տեղեկություններ:
00:41 • 20.09.23Հանրապետության հրապարակում հավաքի մասնակցող անձանց մոտ սառը զենքեր են հայտնաբերվել. նրանք ձերբակալվել են. ՔԿԴեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում է նախաքննություն։
00:41 • 20.09.23Ամարասը անցել է թշնամու վերահսկողության տակ. Մեսրոպ ԱռաքելյանԱրցախում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Շփման գծի երկայնքով մարտերը շարունակվում են։
00:36 • 20.09.23Ադրբեջանի հատուկ ծառայությունները Արցախի պաշտոնատար անձանց անունից «SMS» հաղորդագրություններ են ուղարկում քաղաքացիներին․ Արցախի ԱԱԾԱրցախի ԱԱԾ-ն կոչ է անում նման հաղորդագրություններ ստանալու դեպքում չպատասխանել և խուճապի չմատնվել։
00:34 • 20.09.23Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով տուժել է 34 անձ՝ 16 ոստիկան, 18 քաղաքացիական անձ. ԱՆ16 տուժած շարունակում է ստանալ մարմնական թեթև վնասվածքներին համարժեք բուժում։ Իսկ 1-ը վիրահատվել է:
00:30 • 20.09.23Ինչքան էլ միջազգային հանրության ներգրավում է եղել, մինչև այս պահը դեռևս չի հաջողվել զսպել Ադրբեջանին. ԱԽ քարտուղարՍեպտեմբերի 19-ին ժամը 13։00-ից Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի շփման գծի ամբողջ երկայնքով։ Ամբողջ օրվա ընթացքում ռմբակոծության է ենթարկել ոչ միայն շփման գիծը, այլ նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։
00:22 • 20.09.23Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բախումների ժամանակ Անդրանիկ Թևանյանը վնասվածք է ստացելԱյնուամենայնիվ, դաշինքի առաջնորդը հանդարտության կոչեր էր հնչեցնում։ Ավելի ուշ, խաղաղ հանրահավաքը շարունակվեց բնականոն հունով, իսկ քաղաքացիների պահանջները հնչեցվեցին արդեն բարձրախոսով:
00:12 • 20.09.23«Հատուկ շնորհակալություն իրենց ծառայությունն իրականացրած ոստիկաններին»․ Ալեն Սիմոնյանն ու Անահիտ Ավանեսյանն այցելել են հիվանդանոցներՓառք Աստծո, որևէ մեկը ծանր վնասվածք չի ստացել, շատերն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:
00:04 • 20.09.2322:30-ի դրությամբ Արցախում կա 27 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են. ԱՀ ՄԻՊՆա նաև նշել է, որ թվերի մեջ ներառված չեն Ասկերանի և Մարտունու բուժհաստատությունները, քանի որ նրանց հետ կապը դեռ հաստատված չէ:
00:04 • 20.09.23Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են, ՊԲ-ն համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններումԱրցախի պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին:
23:53 • 19.09.23Արցախի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքներից տարհանվել է ավելի քան 7000 մարդ. ԱՀ ՄԻՊԱյս մասին X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը
