Իրադարձային
-ից
-ը
23:36 • 19.09.23Ադրբեջանցիները մարտադաշտում մեծաթիվ կորուստներ ունեն, ինչն էլ դանդաղեցրել է նրանց առաջխաղացումը. Տիգրան ԱբրահամյանԹեև տեղեկություններ կան, որ Ադրբեջանը որոշ դիրքերի ու հատվածների նկատմամբ վերահսկողություն է հաստատել, այնուամենայնիվ ամեն մետրի համար ծանր մարտեր են:
23:32 • 19.09.23Ադրբեջանը հարձակում է սկսել ԼՂ-ի էթնիկ հայ բնակչության դեմ՝ խախտելով հրադադարի սեփական պարտավորություններն ու Հելսինկյան սկզբունքները. ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովԱդրբեջանը պետք է դուրս բերի իր ուժերը և բարեխղճորեն վերադառնա խաղաղ բանակցություններին:
23:23 • 19.09.23ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ պահանջվելով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել զինված ուժերի կողմից բոլոր քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի և բնակչության թիրախավորումըՄիջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով
23:15 • 19.09.23Հրապարակից կես ժամով բացակայելու ենք՝ քաղաքական ուժերի հետ խորհրդակցություն անցկացնելու, ժողովուրդը ճանապարհային քարտեզ է պահանջում․ Իշխան Սաղաթելյան«Նիկոլ Փաշինյանն ունի մի հենարան, դա ոստիկանությունն է, ինքը վաղուց լեգիտիմություն չունի, թե ինչքան կարող է ոստիկանությունը պահել նրա իշխանությւոնը, դա ժամանակը ցույց կտա»։
23:10 • 19.09.23Իրանը ԼՂ-ն համարում է Ադրբեջանի մաս, բնակիչների իրավունքների և անվտանգության խնդիրները պետք է լուծվեն այս շրջանակներում և երկխոսության միջոցով. Իրան ԱԳՆ ներկայացուցիչԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է իր երկրի պատրաստակամությունը՝ հանդիպում անցկացնել «3 գումարած 3» ձևաչափով՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար։
23:07 • 19.09.23Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սոցցանցի օգտատիրոջ կողմից հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվՆկատի ունենալով, որ վերոնշյալ գրառումներում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
23:00 • 19.09.23Մենք սպասում ենք, որ Հայաստանը կկատարի իր խոստումները, առաջին հերթին` «Զանգեզուրի միջանցքի» բացման մասով. ԷրդողանՂարաբաղը Ադրբեջանի տարածք է։ Դա հիմա ընդունում են բոլորը։ Եվ նրա համար այլ կարգավիճակի պարտադրումը մենք չենք ընդունում։
22:40 • 19.09.23Կառավարության շենքի մոտ անկարգությունների հետևանքով բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիական անձինք․ ԱՆԻնչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, տուժածներին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, մի քանիսը հոսպիտալացվել են։
22:32 • 19.09.23Շատ բան ենք սպասում, առաջին հերթին ՌԴ-ից, միջազգային հանրությունից, բայց ոչինչ չենք տեսնում, բոլորը լուռ են․ Դավիթ ԲաբայանԱդրբեջանի այն հայտարարությանը, որ տեղի ունեցածը, այսպես կոչված, հակաահաբեկչական գործողություն է, Բաբայանն արձագանքեց. «Բնական է, որ դա ոչ մի կապ չունի իրականության հետ»
22:25 • 19.09.23«Ռմբակոծության ընթացքում վիրահատարանում ծնունդ էինք ընդունում»․ Արցախում այսօր երեխաներ են լույս աշխարհ եկելԱրդեն ժամեր շարունակ Արցախում ընթանում են զանգվածային հրետանակոծություններ, բայց այս պայմաններում Արցախում լույս աշխարհ են գալիս երեխաներ։
22:19 • 19.09.23Որքան խաղաղ, բազմամարդ ու անցնցում լինի մեր գործողությունը, այնքան ավելի հեշտ կհեռшցնենք Նիկոլ Փաշինյանին, մնում ենք այստեղ․ Անդրանիկ ԹևանյանՆիկոլ Փաշինյանը ՀՀ-ի անվտանգության գլխավոր սպառնալիքն է և միայն նրա հեռացմամբ է հնարավոր ՀՀ-ի ու Արցախի անվտանգության ապահովում։
22:18 • 19.09.23Տավուշ, Վայոց Ձոր, Երասխ, Սյունիք. ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս չայցելել ՀՀ որոշ տարածքներԳեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից արևելք, Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից հարավ և M10 մայրուղուց արևելք, Արարատի մարզ՝ Երասխ, Վայոց ձորի մարզ, Սյունիքի մարզ։
22:05 • 19.09.23Արցախի հարցով ՄԱԿ ԱԽ նիստը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 21-ին. ТАССԱրցախի հարցով ՄԱԿ ԱԽ նիստը Նյու-Յորքի ժամանակով՝ օրվա երկրորդ կեսին է անցկացվելու։
22:05 • 19.09.23Բլինքենը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ԱրցախումԱյս գործողությունները վատացնում են առանց այն էլ սարսափելի հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և խաթարում խաղաղության հեռանկարները։
22:04 • 19.09.23Արցախի Հանրապետությունը պահանջում է միջազգային հանրությունից ձեռնարկել միջոցներ ադրբեջանական ռազմական ագրեսիան անհապաղ կասեցնելու ուղղությամբ․ ԱՀ ԱԳՆԱՀ արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն՝ դիմելով միջազգային հանրությանը։
