Իրադարձային
-ից
-ը
19:57 • 17.09.23Ժամը 18:00-ի դրությամբ «Քաղաքացիական պայմանագրի» թեժ գծին ստացվել է 40 զանգ․ Արմեն ՓամբուխչյանԶանգերի գերակշիռ մեծամասնությունը կապված են եղել տեխնիկական ճշտումների հետ։
19:45 • 17.09.23Խնդիր է եղել ՀՀ քաղաքացիություն չունեցողների անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված․ ԿԸՀ նախագահի տեղակալն ամփոփում է ստացված ահազանգերըԶարմանալի է՝ կայքերում նոր է հայտնվում, որ 475 տեղամասերից մեկը, որը թիվ 2 ընտրատարածքում է, ուշացումով է բացվել։ Այդ դեպքը մենք արձանագրել ենք առավոտյան, ձեռնարկել ենք համապատասխան միջոցներ։
19:16 • 17.09.23ՊԲ-ն չի կրակել, ամրաշինական աշխատանքներ չի կատարել․ ապատեղեկատվություն էԱդրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները ժամը 00։50֊ի սահմաններում կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
19:05 • 17.09.23Կանադայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԵրկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
18:24 • 17.09.23Նման պնդումը հիմնազուրկ է․ ԿԸՀ-ն՝ տեղամասերում ուղղորդում կատարելու վերաբերյալ լուրերի մասինՏեղամասային ընտրական հանձնաժողովները հանձնաժողովի անդամների աշխատասեղաններին փակցրել են ցուցանակներ, որոնք նշում են պարունակում համապատասխան գործառույթի վերաբերյալ («ցուցակ-1», «ցուցակ-2», «քվեաթերթիկ-1», «քվեաթերթիկ-2», «քվեատուփ») և որևէ ընտրողի չեն ուղղորդում։
18:09 • 17.09.23Ժամը 17-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 21,36%-ըԱյս մասին ԿԸՀ ասուլիսում ասել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արուսյակ Տերչանյան:
17:58 • 17.09.23Երևանում Bentley-ով վթարի է ենթարկվել հայտնի գործարարներից մեկի ազգականը. Shamshyan.comՎարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ Mercedes-ը կանգնած է եղել և ավտոմեքենայի դուռը վարորդը բացել է ու այդ պահին Bentley-ն հարվածել է դռանը:
17:43 • 17.09.23Մեր ազգային Խաչի նպատակը պետք է լինի Արցախի ազատ և ինքնիշխան ապագան․ Արցախի թեմի առաջնորդՔրիստոս ուներ հավատ եւ վստահություն նաեւ իր հաղթանակի հանդեպ, դրա համար էլ մինչեւ վերջ համբերեց։ Մեր ազգային Խաչի նպատակը պետք է լինի Արցախի ազատ եւ ինքնիշխան ապագան, որին պիտի հավատանք ու ձգտենք, այլապես մեր խաչը կդառնա աննպատակ ծանր բեռ։
17:29 • 17.09.23Հրդեհ` Գյումրի քաղաքումՀրդեհը մեկուսացվել է ժամը 14:51-ին, մարվել՝ 15:35-ին: Այրվել է տունը (մոտ 60 քմ)՝ գույքով։
17:16 • 17.09.23Ժամը 14:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 6 քրեական վարույթ. ԴատախազությունԳլխավոր դատախազի կողմից հանձարարվել է նաև քրեական վարույթ նախաձեռնելուց հետո նախաքննության շրջանակներում ապահովել ամբողջ ծավալով գործի հանգամանքներից բխող ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարումը՝ անհապաղ:
17:10 • 17.09.2385 ընտրող գրանցված է ոստիկանական ակադեմիայի, 86-ը՝ ՀՖՖ-ի, 159-ը՝ Նորքի գերեզմանատան տարածքում. «Հայաքվե»Կենտրոնի տեղամասերից մեկում քաղաքացիներից մեկը ահազանգել է «Հայաքվեի» թեժ գծին, որ հարակից տարածքում ակտիվ մի խումբ կա, որոնք իրենք իրար մեջ խոսում են մարդկանց ավտոբուսներով բերելու եւ քվեարկելու մասին:
17:04 • 17.09.23Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնում 3 տեղական և 2 միջազգային կազմակերպությունԿԸՀ անդամը հայտնեց, որ բացի տեղական հասարակական և միջազգային կազմակերպություններից, 13 դիվանագիտական և հյուպատոսական առաքելություններ ունեն այցելուի կարգավիճակ,
17:00 • 17.09.23Ղարաբաղում ամենամեծ սպառնալիքը 10 հազարից ավելի հայկական զինված ուժերն են. Բայրամովը՝ ԱբդոլլահիանինՀեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-իրանական տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության պետական հանձնաժողովի համանախագահների միջև վերջին հանդիպումների արդյունքում առաջացած հարցերն ու հետագա անելիքները:
16:48 • 17.09.23Սուրենավան գյուղում բախվել են Opel-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ. Shamshyan.com2 վարորդներն ու Opel-ի ուղևոր Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Գայանե Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:
16:37 • 17.09.23ՊԲ-ն ականներ չի տեղադրել և չի կրակել. Բաքուն ստում էԺամը 15։10֊ի սահմաններում կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
