Իրադարձային
-ից
-ը
13:29 • 19.08.23Նիկոլ Փաշինյանն այցելել է Գորիս, Քարաշեն և Ակներ, ծանոթացել ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ընթացքին. նրա այցը Սյունիքի մարզ ավարտվել է (լուսանկարներ)Օգոստոսի 19-ին շարունակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
13:06 • 19.08.23Արայիկ Հարությունյանը և ԱԽ քարտուղարը ներկայացուցչական չվերթով մեկնել են Կապան (լուսանկարներ)Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Կապանի օրվա առիթով ներկայացուցչական չվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Կապան:
12:59 • 19.08.23Կիևում պայթյուններ են որոտացել«Страна» թելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ նախ հզոր պայթյունի ձայն է լսվել, որից հետո սկսել է ծխի սյուն բարձրանալ։ Օդային տագնապ, սակայն, չի հայտարարվել։
12:32 • 19.08.23Ադրբեջանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի բնակչ Հելեն Դադայանի դին տեղափոխել հայրենիք. ԱԳՆ խոսնակԱդրբեջանը հրաժարվում է օգոստոսի 14-ին Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհ դարձած Լեռնային Ղարաբաղի բնակիչ Հելեն Դադայանի աճյունը տեղափոխել հայրենիք։
12:23 • 19.08.23Երևանի ավագանու ընտրություններին ներկայացվել է 2879 գովազդային վահանակ, որից 2245-ը վերելակներինն է․ ԿԸՀԵրևանի ավագանու ընտրություններին ներկայացվել է 2879 գովազդային վահանակ, որից 2245-ը ներկայացվել է վերելակների գովազդային վահանակները տիրապետող ընկերությունների կողմից։ Այս մասին ԿԸՀ նիստին հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
12:11 • 19.08.23Խորոնք գյուղում վագոն-տնակ է այրվել․ տուժածներ չկանՕգոստոսի 19-ին, ժամը 08:59-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորոնք գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տնակ։
11:57 • 19.08.23Հայտնի են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարներըԿենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ օգոստոսի 19-ի արտահերթ նիստում 2023 թվականի սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին վիճակահանության կարգով տրամադրեց հերթական համարները։
11:54 • 19.08.23Հայաստանն առաջին անգամ Ռուսաստանի հետ առևտրային պրոֆիցիտ է արձանագրելՀայաստանը 2023 թվականի առաջին կիսամյակում առաջին անգամ ավելի շատ ապրանք է արտահանել Ռուսաստան, քան ներմուծել՝ ստանալով 210 միլիոն դոլարի առևտրային ավելցուկ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով ՀՀ մաքսատան տվյալներին։
11:37 • 19.08.23ԿԽՄԿ-ն կոչ է արել փոխզիջման գնալ և հնարավոր դարձնել հրատապ անհրաժեշտ հումանիտար մատակարարումների վերսկսումը ԼՂԿարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) շարունակում է մնալ միակ մարդասիրական կազմակերպությունը, որը գործում է Լաչինի միջանցքում՝ աճող մարդասիրական կարիքները բավարարելու համար:
11:11 • 19.08.23Շրջափակման ընթացքում սննդի ու հիգիենայի պարագաների տրամադրման տեսքով աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 50.000 անձի. ԱՀ պետնախարարԱրցախի շրջափակման ընթացքում ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից սննդի ու հիգիենայի պարագաների տրամադրման տեսքով աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 50.000 անձի /սոցիալական տարբեր խմբեր/:
10:48 • 19.08.23Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը խախտում է ԱՄԴ-ի և ՄԻԵԴ-ի՝ Լաչինի միջանցքին վերաբերող իրավականորեն պարտադիր կատարում ենթադրող որոշումները․ Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարությունըՀՅ Դաշնակցության արտաքին քարտուղարությունը ստացել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարությունը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։
10:38 • 19.08.23Հայրենի քաղաքի հանդեպ սերն արտահայտելու տարբեր դրսևորումներով է կապանցին աշխարհին ցույց տալիս, որ իր քաղաքում ապրելու և ստեղծագործելու կամքն անսասան է․ Սյունիքի մարզպետՍյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորական ուղերձ է հղել Կապանի օրվա կապակցությամբ։
10:27 • 19.08.233 լորտու, 3 սահնօձ, 1 շահմար, 1 գյուրզա, 3 անհայտ տեսակի օձ. փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերինՕգոստոսի 16-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
10:05 • 19.08.23Վնասված տանիքներ, ծառեր, ավտոմեքենաներ և արտաքին լուսավորման սյուներ․ քամին լուրջ վնասներ է պատճառել Երևանում, Գյումրիում ու Տաշիրում (լուսանկարներ)Փրկարարներն իրականացրել են վնասված ծառերի մասնատման, հեռացման, թիթեղների և արտաքին լուսավորման սյուների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ:
09:59 • 19.08.23Ադրբեջանը զգուշացնում է, որ թույլ չի տա Երևանից Կապան կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել. Տիգրան ԱբրահամյանԱդրբեջանը 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությանն արգելել է շահագործել Սոթքի հանքը, չի թույլատրել մետալուրգիական գործարան կառուցել Երասխում, իսկ հիմա` դեմ է Կապանի օդանավակայանի շահագործմանը:
