Իրադարձային
-ից
-ը
15:22 • 19.08.23ՀՀ-ն մտահոգված է Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի վրա հարձակման առնչությամբ. ՀՀ դեսպանատունԿիպրոսի Պիլա գյուղում երեկ թուրքերը սադրանք են իրականացրել՝ բուլդոզերով խփելով ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի մեքենաներին։
15:15 • 19.08.23Իրանում ձերբակալված ադրբեջանցին դատապարտվել է 2 տարվա ազատազրկմանԱյդ մասին ադրբեջանական մամուլին հայտնել է նրա մայրը, ասելով, թե որդին իրեն մեղավոր չի ճանաչում և չի ընդունում անհիմն մեղադրանքը։
15:04 • 19.08.23Արցախի նախագահը հանդիպել է Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության անդամների հետՆախագահը ներկայացրել է Արցախի ապաշրջափակման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը,
15:02 • 19.08.23Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա․ որոշ շրջաններում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվիՕգոստոսի 19-24-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։
14:54 • 19.08.23Այցելեք Սյունիք, Գորիս-Երևան ավտոճանապարհը շատ վաղուց այսքան լավ վիճակում չի եղել․ ՓաշինյանՇատ շուտով կավարտենք Շամբ-Նորավան հատվածի նորոգումը եւ նույնը վստահ կասենք նաեւ Կապան-Երեւան ավտոճանապարհի մասին։
14:54 • 19.08.23Այս շրջափակումը ցեղասպանական է իր նպատակադրմամբ, այն է՝ ոչնչացնել Արցախի հայ բնակչությանը․ Լեմկինի ինստիտուտԼեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ ինստիտուտը վշտացած է 40-ամյա բնակիչ Կ.Հովհաննիսյանի մահվան լուրից, ով 2023 թվականի օգոստոսի 15-ին սովից մահացել էր Արցախի ադրբեջանական շրջափակման հետևանքով։
14:31 • 19.08.23Գործատուն մեզ ասել է՝ պետք է ԱՁ բացենք, ինքն այս կերպ խուսափել է հարկերից, աշխատավարձ չենք ստացել․ կազմակերպության նախկին աշխատակիցն ահազանգում էՄասնագիտությամբ վեբ կայքի ադմինիստրատոր Մանե Արզումանյանն աշխատավայրում ապօրինությունների է բախվել։
14:07 • 19.08.23Մինչ Երևանից ժամանող ինքնաթիռի վայրէջքը Կապանի օդանավակայանում կրակահերթի ձայներ են լսվել. Аravot.amՄինչ Երևանից ժամանող ինքնաթիռը վայրէջք կկատարեր «Սյունիք» օդանավակայանում՝ ըստ ականատեսների, կրակահերթի ձայներ են լսվել, գրում է aravot.am-ը։
13:49 • 19.08.23Վերին Լարսի անցակետում թողունակությունը մինչև օգոստոսի 26-ը կգործի սահմանափակ ռեժիմովՎերին Լարսի անցակետում թողունակությունը մինչև օգոստոսի 26-ը կգործի սահմանափակ ռեժիմով։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
13:38 • 19.08.23Ադրբեջանի ԶՈւ-ն կրակի տակ է պահում Սարուշենի ցորենի միակ դաշտը՝ զրկելով բնակիչներին հաց ունենալու հնարավորությունից․ ԱՀ պետնախարարԱդրբեջանի զինված ուժերը տևական օրեր է՝ կրակի տակ են պահում Ասկերանի շրջանի Սարուշենի համայնքի ցորենի միակ դաշտը՝ զրկելով բնակիչներին հաց ունենալու հնարավորությունից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:
13:29 • 19.08.23Նիկոլ Փաշինյանն այցելել է Գորիս, Քարաշեն և Ակներ, ծանոթացել ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ընթացքին. նրա այցը Սյունիքի մարզ ավարտվել է (լուսանկարներ)Օգոստոսի 19-ին շարունակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
13:06 • 19.08.23Արայիկ Հարությունյանը և ԱԽ քարտուղարը ներկայացուցչական չվերթով մեկնել են Կապան (լուսանկարներ)Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Կապանի օրվա առիթով ներկայացուցչական չվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Կապան:
12:59 • 19.08.23Կիևում պայթյուններ են որոտացել«Страна» թելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ նախ հզոր պայթյունի ձայն է լսվել, որից հետո սկսել է ծխի սյուն բարձրանալ։ Օդային տագնապ, սակայն, չի հայտարարվել։
12:32 • 19.08.23Ադրբեջանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի բնակչ Հելեն Դադայանի դին տեղափոխել հայրենիք. ԱԳՆ խոսնակԱդրբեջանը հրաժարվում է օգոստոսի 14-ին Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհ դարձած Լեռնային Ղարաբաղի բնակիչ Հելեն Դադայանի աճյունը տեղափոխել հայրենիք։
12:23 • 19.08.23Երևանի ավագանու ընտրություններին ներկայացվել է 2879 գովազդային վահանակ, որից 2245-ը վերելակներինն է․ ԿԸՀԵրևանի ավագանու ընտրություններին ներկայացվել է 2879 գովազդային վահանակ, որից 2245-ը ներկայացվել է վերելակների գովազդային վահանակները տիրապետող ընկերությունների կողմից։ Այս մասին ԿԸՀ նիստին հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
