Իրադարձային
-ից
-ը
16:44 • 14.07.23Խաղաղապահները պարտավորվել են ամենօրյա ռեժիմով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություն տրամադրել ՌԴ․ ԱՀ պետնախարարՊետնախարարն ասաց, որ իրենց պայմանավորվածությունն ուժի մեջ է և Ստեփանակերտի բնակիչները վերադառնում են Վերածննդի հրապարակ՝
16:35 • 14.07.23ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստըՆիստի ընթացքում հանձնաժողովը հավանություն տվեց Անհայտ կորած անձանց, գերիների վերաբերյալ հայեցակարգին, քննարկվեցին անհայտ կորելու հանգամանքների շուրջ տարվող քննության արդյունքները, տուժողների, ինչպես նաև ԴՆԹ նույնականացում ունեցող անձանց հետ տարվող աշխատանքները:
16:28 • 14.07.23Ֆրանսիայում նշել են Բաստիլի գրավման օրը (լուսանկարներ)Ֆրանսիայում հուլիսի 14ին մեծ շուքով նշվել է ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը, որի կապակցությամբ անցկացվում է ավանդական ռազմական շքերթ Ցուցադրվել են տանկեր, ինքնաթիռներ, զինվորների շարքերն անցել են
16:11 • 14.07.23Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետՏեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
16:08 • 14.07.23Կոտայքում և Արմավիրում 2 դատախազ ազատվել են պաշտոնիցԿարգապահական վարույթի արդյունքները 2023 թվականի հուլիսի 10-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:
16:00 • 14.07.23«Ռոսատոմ»-ի գործարանում վթար է տեղի ունեցել. հաղորդվում է զոհի մասինՆովուրալսկի «Ռոսատոմ»-ի գործարանում վթար է տեղի ունեցել. Ուրալի էլեկտրաքիմիական գործարանում տեղի է ունեցել սպառված ուրանի հեքսաֆտորիդով բալոնի ապահերմետիզացիա, հայտնում է kommersant.ru-ն:
15:56 • 14.07.23Հայաստանի իշխանություններն իրենց անգործությամբ և հակաարցախյան հռետորաբանությամբ լեգիտիմացնում են Ադրբեջանի գործողությունները. Մանե ԹանդիլյանՌուս խաղաղապահների և միջազգային հանրության լռության ներքո՝ Արցախում մահանում են մանկահասակ երեխաներ, մարդիկ չեն կարողանում ստանալ բուժօգնություն, հայթհայթել մի կտոր հաց․․․
15:45 • 14.07.23Ֆրանսիան մեծ կարևորություն է տալիս խաղաղության հաստատմանը, որին Հայաստանը և հայ ժողովուրդն արժանի են. դեսպան (տեսանյութ)Նախագահը շնորհավորել է դեսպան Անն Լույոյին և ի դեմս նրա՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հաջողություն ու ամենայն բարիք:
15:37 • 14.07.23Խորհուրդ է տրվում հուլիսի 14-15-ին՝ 11:00-ից մինչև 17:00-ն, խուսափել արևի ուղիղ ճառագայթներիցՈւլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հուլիսի 14-15-ը Արարատյան դաշտում, Կոտայքում, Շիրակում, Լոռիում, Տավուշում սպասվում է նորմայից բարձր:
14:53 • 14.07.23Չինաստանում մանկապարտեզի դաստիարակը մահապատժի է ենթարկվել 25 երեխայի թունավորված շիլա տալու և նրանցից մեկին սպանելու համարԻշխանությունները պարզել են, որ ընդհանուր առմամբ 25 երեխա թունավորվել է միջադեպի հետևանքով: Ծնողներից մեկի պատմելով՝ ինքը տնօրենից զանգ է ստացել՝ տեղեկանալով, որ իր չորսամյա դուստրը նախաճաշից հետո վատ է զգում:
14:48 • 14.07.23Կառավարությունում քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքըՎարչապետը կարևորել է բարեփոխումների արդյունավետ իրականացումը և պատասխանատուներին հանձնարարել գործընթացի վերաբերյալ պարբերաբար ներկայացնել զեկույց:
14:42 • 14.07.23Արցախի պետնախարարը կհանդիպի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ․ խաղաղապահների զորակայանի մոտ վրաններ են տեղադրվումԳուրգեն Ներսիսյանը հայտնեց, որ մի քանի հոգով հանդիպում կունենան Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ,
14:32 • 14.07.23Արցախը շրջափակման մեջ է, բայց տեսնում ենք ուղղաթիռների ամենօրյա թռիչքներ, դա բարեկամական և գործընկերային չէ․ պետնախարարը՝ ռուս խաղաղապահներինԳուրգեն Ներսիսյանը նշեց, եթե եռակողմ հայտարարության կողմերից որևէ մեկը չի կատարում իր ստանձնած պարտականությունները, դա չի նշանակում, որ այդ ամենի ծանրագույն հետևանքներն իր վրա պետք է կրի արցախցին։
14:21 • 14.07.23Եթե ես նրա տեղը լինեի, կհետևեի, թե ինչ եմ ուտում. Բայդենը կատակել է Պրիգոժինի թեմայովԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չգիտի «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի գտնվելու վայրը։ ԱՄՆ նախագահը կատակել է, որ եթե ինքը լիներ Պրիգոժինի տեղը, ապա ապստամբության փորձի
14:16 • 14.07.23Ադրբեջանցիները կրակել են Երասխի գործարանի ուղղությամբ. ՊՆՀուլիսի 14-ին՝ ժամը 13:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ:
