Իրադարձային
-ից
-ը
11:22 • 20.01.23Կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետեր 12:00-14:00 ընկած ժամանակահատվածում չեն սպասարկի․ Տեղեկատվական շտաբԱրցախում կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետեր 12:00-14:00 ընկած ժամանակահատվածում չեն սպասարկելու։ Այս հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբ։
11:19 • 20.01.23Նազարբաևը սրտի վիրահատության է ենթարկվելՂազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը սրտի վիրահատության է ենթարկվել։ Ինչպես հունվարի 20-ին հայտնել է նրա մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը, վիրահատությունը բարեհաջող է անցել։ 82-ամյա քաղաքական գործչի կյանքին վտանգ չի սպառնում:
11:08 • 20.01.23Չենք կարող դիտորդի դերում մնալ. իտալացի պատգամավորներն անդրադարձել են Արցախի շրջափակմանն ու ողջունել Եվրոպական խորհրդարանի բանաձևըԻտալիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին և Եվրոպական խորհրդարանում ընդունված համատեղ բանաձևին՝ նշելով, որ Եվրոպան և Իտալիան չեն կարող երես թեքել այն ամենից, ինչ կատարվում է:
10:59 • 20.01.23Նազարբաևը հոսպիտալացվել էՂազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գտնվում է Աստանայի սրտային վիրաբուժության ազգային գիտական կենտրոնում։ Այս մասին kaztag.kz-ին հայտնել է Ղազախստանի բժշկական շրջանակների աղբյուրը։
10:54 • 20.01.236 զոհ, 5 վիրավոր․ Վրաստանում նախկին խաղաղապահը պատշգամբից կրակ է բացել անցորդների և ոստիկանության ծառայողիների ուղղությամբ, այնուհետև սպանել իրենՎրաստանի Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին լրագրողներին հայտնել է, որ հատուկ գործողությունն ավարտվել է:
10:35 • 20.01.23ԱՄՆ-ն ու Գերմանիան չկարողացան լուծել Ուկրաինային տանկեր մատակարարելու հարցըՆշվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը չի կարողացել ճնշում գործադրել Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի վրա, որպեսզի թույլատրի Լեհաստանից և այլ երկրներից գերմանական Leopard տանկեր մատակարարել Ուկրաինային։
10:25 • 20.01.23Արցախում եթե նույնիսկ գազատարի աշխատանքը վերականգնվի, իսկ էլեկտրագծինը՝ ոչ, բնակչությանը տրվող էլեկտրաէներգիայի ծավալը նվազելու է. ԱբրահամյանԱրցախում իրավիճակը վատթարացման նոր դրսևորումներ է ստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
10:23 • 20.01.23Կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետեր ժամանակավորապես չեն սպասարկի․ Տեղեկատվական շտաբՍննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետեր 10:00-12:00 ընկած ժամանակահատվածում չեն սպասարկելու՝ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պատճառով։
10:10 • 20.01.23«Ապրանքատեսակների քանակը կբավականացնի բոլորին, խուճապի մատնվելու կարիք չկա». այսօրվանից շրջափակված Արցախում սննդամթերքը ձեռք կբերեն կտրոններովԱրցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում է, որ ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները քաղաքացիները կարող են ձեռք բերել այսօրվանից՝ հունվարի 20ից մայրաքաղաքի և շրջանների բոլոր խանութներից։
10:08 • 20.01.23Դատարանը Թրամփին մոտ 1 մլն դոլարի տուգանք է նշանակել՝ Քլինթոնի դեմ «անլուրջ» դատական հայց ներկայացնելու համար«Մենք բախվում ենք մի հայցի, որը երբեք չպետք է ներկայացվեր, որը բոլորովին անլուրջ էր և՛ փաստական, և՛ իրավական առումով, և այն առումով, որ ներկայացվել էր անբարեխիղճ և ոչ պատշաճ նպատակով», - ասել է դատավոր Ջոն Միդլբրուկսը Ֆլորիդայի ԱՄՆ շրջանային դատարանում:
09:42 • 20.01.23Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը գնալով ավելի է դժվարանում. Շառլ ՄիշելԵվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խոստովանել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը դժվարանում է, հաղորդում է Bloomberg գործակալությունը։
09:30 • 20.01.23ԱՄՆ-ն 2,5 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային. ՊենտագոնՊենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆն 2,5 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային, գրում է ՌԻԱ «Նովոստի»ն։«Այսօր ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ռազմական օգնությա
08:23 • 20.01.23ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
00:00 • 20.01.23Հրդեհվող կացարանից դուրս գտնվող զինծառայողներից մեկը «Ուրալ»-ով հարվածել է պատին՝ անցք բացելու և համածառայակիցներին փրկելու համար. ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնումՎառարանն ավտոբենզին լցնելուց հետո բոց է բռնկվել, որի հետևանքով պատասխանատու կապիտանը, այրվածքներ ստանալով, մեխանիկորեն իր ձեռքի ավտոբենզինով լի տարան նետել է մի կողմ
23:30 • 19.01.23ԱՄՆ-ը անիմաստ է համարում Ուկրաինային Abrams տանկեր տրամադրելըՆերկայումս ԱՄՆ-ը իմաստ չի տեսնում Ուկրաինային Աբրամս տանկեր տրամադրելու մեջ
