Իրադարձային
-ից
-ը
11:03 • 04.07.21Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89, մահվան՝ 5 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 225 553 է, մահվան դեպքերինը՝ 5626Հայաստանում հուլիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 89 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225 553-ի:
10:54 • 04.07.21Ֆիլիպիններում կործանվել է ռազմական ինքնաթիռ, որում եղել է 85 մարդ (լուսանկարներ)Ինչպես նշել է Երկրի զինված ուժերի գեներալ Սիրիլիտո Սոբեհանը, ինքնաթիռը վթարից հետո չի իջել թռիչքուղու վրա և բռնկվել է: Աղետը տեղի է ունեցել Սուլու նահանգի Հոլո կղզում:
10:50 • 04.07.21Հայ-ամերիկյան հարաբերությունների հիմքում ընկած են ընդհանուր արժեքները. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ջո Բայդենին՝ ԱՄՆ Անկախության տոնի առթիվՈւրախ ենք, որ Ձեր վարչակազմը վերահաստատել է իր հանձնառությունը ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության հարցերում կրկին ստանձնելու միջազգային առաջատարի դերը։
10:21 • 04.07.21Գրեթե 4 մլն զոհ, ավելի քան 183 մլն վարակված. Worldometers-ը ներկայացրել է կորոնավիրուսի վերաբերյալ տվյալներն աշխարհումԸստ կայքի տվյալների՝ համավարակի բռնկումից ի վեր աշխարհում COVID-19-ից մահացած մարդկանց թիվը կազմում է ավելի քան 3 987 455: Իսկ վարակվածների ընդհանուր թիվը 184 246 635: Նրանցից առողջացել է ավելի քան 168 625 339-ը:
10:10 • 04.07.21Արաբկիրի 35-րդ փողոցում տան տանիք է այրվել․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկՀրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և ...
10:05 • 04.07.21Կոտայքում բախվել են Mitsubishi Chariot-ն ու Ոստիկանության ծառայողի Nissan Versa-ն. կա վիրավոր. shamshyan.comՀուլիսի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Ալափարս-Սոլակ խաչմերուկում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ, 43-ամյա Արամ Աջոյանի վարած Mitsubishi
09:47 • 04.07.21Աբովյանում հրդեհ է բռնկվել Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի կենտրոնի շոգեբաղնիքումՀուլիսի 4-ին, ժամը 05:54-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի կենտրոնի շոգեբաղնիքում:
09:42 • 04.07.21Երևանի Հասրաթյան փողոցում բախվել են Renault–ն, Toyota–ն և Mercedes-ը․ կան տուժածներՀուլիսի 3-ին, ժամը 23։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ․ Հասրաթյան փողոցում՝ «Շիրակ» հանրախանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
06:53 • 04.07.21Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինենՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով
06:37 • 04.07.21Ֆլորիդայում արևադարձային «Էլզա» փոթորկի մոտենալու պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվելԱրևադարձային «Էլզա» փոթորիկն Ատլանտյան օվկիանոսում այս շաբաթ է ձևավորվել
06:24 • 04.07.21Տոկիոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերին մարզական միջոցառումների շուրջ 40%-ը կարող է առանց հանդիսականների անցկացվելՏոկիոյի Օլիմպիական խաղերն անցկացվելու են հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը
05:33 • 04.07.21Բայդենը հայտարարել է, որ ամերիկյան մի շարք ընկերությունների դեմ կատարված վերջին կիբերհարձակման հետ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, առնչություն չունի«Նախնական կարծիքը հանգում է նրան, որ ռուսական կառավարությունը չի եղել դրա ետևում, բայց մենք առայժմ դրանում վստահ չենք»
05:21 • 04.07.21Ճապոնիայում սողանքից 80 տուն է քանդվել. կա 2 զոհ, առնվազն 20 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)Անհետ կորածների որոնողա-փրկարարական աշխատանքներ են ընթանում հունիսի 3-ի առավոտից, որի արդյունքում մինչև երեկո 10 մարդ է հայտնաբերվել քանդված տների փլատակներից
03:48 • 04.07.21Հորդանան գետի Արևմտյան ափին Իսրայելի ոստիկանական ուժերի հետ բախումների հետևանքով մեկ պաղեստինցի զոհվել է, 26-ը՝ վիրավորվելՊաղեստինցիները բողոքի ցույցեր են իրականացնում Իսրայելի իշխանությունների կողմից բնակեցման աշխատանքներ իրականացնելու դեմ

