Իրադարձային
-ից
-ը
19:08 • 03.07.21Բելառուսն ուժեղացրել է վերահսկողությունն Ուկրաինայի հետ սահմանինՈւկրաինայի հետ Բելառուսի պետական սահմանի պաշտպանությունն իրականացվում է ուժեղացված ռեժիմով:
18:50 • 03.07.21Թունիսի ափերի մոտ փախստականների տեղափոխող նավ է խորտակվելՄիջերկրական ծովով Լիբիայից Իտալիա անցնել ցանկացող փախստականների նավը Թունիսի ափերի մոտ խորտակվել է, ինչի հետևանքով առնվազն 43 մարդ է մահացել:
18:40 • 03.07.21Daily Mail-ը հրապարակել է 300 տարի առաջ անհայտ պայմաններում խորտակված բրիտանական Արքայական նավատորմին պատկանող HMS Victory նավի ուշագրավ լուսանկարները (լուսանկարներ)Ջրասույզը ուշագրավ լուսանկարներ է հրապարակել 300 տարի առաջ խորտակված բրիտանական Արքայական նավատորմին պատկանող HMS Victory նավից, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
18:33 • 03.07.21Վարոս Սիմոնյանը մասնակցել է Էկոնոմիկայի նախարարության և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստինՀանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական փոխգործակցության օրակարգային հարցեր, այդ թվում՝ երկկողմ առևտուրը խոչընդոտող բեռնափոխադրման խնդիրները
18:30 • 03.07.21«Իրականում իմ առաջին երեխայի արածները յուրահատուկ էին»․ Քրիս Փրաթը 2-րդ երեխայի ծնունդից հետո գիտակցել է երեխաների յուրահատուկ լինելը (լուսանկարներ)Հոլիվուդյան հայտնի դերասան Քրիս Փրաթը նշել է, որ երկրորդ երեխայի ծնունդից հետո գիտակցել է, թե որքան յուրահատուկ են երեխաները՝ հավելելով, որ «նրանք պարզապես կաղապարից չեն դուրս եկել»։
18:25 • 03.07.21Առերևույթ ընտրական հանցագործությունների մասին ստացվել է 861 հաղորդում, հարուցվել 60 քրգործ, քրեական հետապնդում է հարուցվել 66 անձի նկատմամբ. ԴատախազությունՀետախուզում է հայտարարվել 2 անձի նկատմամբ, որոնցից մեկը՝ պատգամավորության թեկնածու:
18:11 • 03.07.21Բաքվում ավարտվել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններըԱդրբեջանն ու Թուրքիան ավարտել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ մարտավարական զորավարժությունները:
18:00 • 03.07.21Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համատեղ բնակարանաշինության ընթացիկ տարվա ծրագրի թիրախային խմբում են ներառվել պատերազմի հետևանքով տնազուրկ դարձած ընտանիքները2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար Վիվա-ՄՏՍ-ը հատկացրել է 225 մլն. ՀՀ դրամ:
17:12 • 03.07.21Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյունԱյսօր՝ հուլիսի 3-ին, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և Արցախի օկուպացված տարածքներից տարհանել են ևս 4 աճյուն:
16:56 • 03.07.21Վլադիմիր Պուտինը Բելառուսի անկախության օրվա առթիվ շնորհավորել է Ալեքսանդր ԼուկաշենկոյինՎլադիմիր Պուտինը Բելառուսի պետական տոնի՝ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանը և Բելառուսը կշարունակեն ամրապնդել իրենց դաշնակցային հարաբերությունները:
16:22 • 03.07.21Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում գրանցվել է COVID-19-ի ամենաբարձր ցուցանիշը 1 օրվա ընթացքումԱվստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում գրանցվել է կորոնավիրուսի վարակման դեպքերի՝ 2021 թվականի ամենաբարձր ցուցանիշը 1 օրվա կտրվածքով։
15:57 • 03.07.21Ֆլորիդայում փլուզված շենքի ավերակների տակից դուրս են բերել որոնողափրկարարական աշխատանքների մասնակից հրշեջներից մեկի 7-ամյա դստեր դինՖլորիդայում փլուզված շենքի որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում դուրս է բերվել հրշեջ ծառայության աշխատակիցներից մեկի 7-ամյա դստեր մարմինը, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ հայրը մասնակցել է դստեր մարմնի դուրսբերման աշխատանքներին։
15:55 • 03.07.21Իրանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 111 մարդ է մահացելԻրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 111 քաղաքացի, այսպիսով Covid-19-ից մահերի թիվը երկրում հասել է 84 հազար 624-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով երկրի Առողջապահության նախարարության հրապարակած տվյալներին:
15:39 • 03.07.21«Քննարկել ենք Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցում ԱՄՆ-ի հնարավոր դերը»․ Ֆրանկ ՓալոնԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, իրավաբան Ֆրանկ Փալոնը Պետդեպարտամենտի և Պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ քննարկել է Արբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատության հարցում ԱՄՆ-ի հնարավոր դերը։
15:27 • 03.07.21Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
