Իրադարձային
-ից
-ը
01:48 • 08.05.21Երուսաղեմում անկարգությունների հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 160-ըТАСС-ի փոխանցմամբ՝ Իսրայելի ոստիկանությունը հայտնել է պաղեստինցիների հետ բախման հետևանքով 6 տուժած ոստիկանի մասին:
00:45 • 08.05.21Երուսաղեմում ավելի քան 50 պաղեստինցի է տուժել ոստիկանության հետ բախումների հետևանքովՄայիսի 5-ին հաղորդվել էր, որ Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելում գնդակահարվել է 16-ամյա պաղեստինցի:
00:27 • 08.05.21Աշխարհում 1 օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 839 հազար դեպք է հայտնաբերվել. ԱՀԿԿազմակերպության տվյալներով՝ համավարակի բռնկումից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի 155 665 214 հաստատված դեպք:
23:45 • 07.05.21Երևանի Բաբաջանյան փողոցում 36-ամյա կինը ավտոմեքենայի մեջ վիճաբանել է իրեն ծանոթ տղամարդու հետ, ապա ատրճանակից կրակոցներ արձակել. shamshyan.comՁեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ այդ տղայի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
23:42 • 07.05.21Amnesty International-ը որոշել է Նավալնիին վերադարձնել «խղճի բանտարկյալի» կարգավիճակըAmnesty International-ը 2000-ականների կեսերին Նավալնիի արտահայտությունների համար հրաժարվել էր վերջինիս «խղճի բանտարկյալ» համարել։ Կազմակերպությունում հայտարարել էին, որ այդ կապակցությամբ ներքին հետաքննություն կանցկացնեն: «Amnesty International-ի մանրակրկիտ գնահատումից հետո որոշվել է․․․
23:32 • 07.05.21Երևանի «Եվրասիա» համալսարանում վիճաբանությունը տեղի է ունեցել Իրաքի քաղաքացի ուսանողների միջև. shamshyan.comՓաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
23:14 • 07.05.21Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի ընկերներն ու այլ պաշտոնյաների կանայք աշխատանքի են անցել նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ում. «Հետք»Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց մերձավորները աշխատանքի են անցել նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ում։
22:44 • 07.05.21Սաուդյան Արաբիայի իշխանությունները կորոնավիրուսի դեմ չպատվաստված աշխատակիցներին արգելել են աշխատավայր գնալ«Բոլոր ոլորտների՝ պետական, մասնավոր և բարեգործական կազմակերպությունների աշխատակիցների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումն աշխատավայրում անհրաժեշտ պայման կլինի», - նշվում է փաստաթղթում: Նախարարությունը նաև բոլոր աշխատողներին կոչ է արել պատվաստվել կորոնավիրուսի դեմ։
22:16 • 07.05.21Այսօր ՀՀ մի շարք վայրերում, այդ թվում՝ Երևանում ֆիքսվել է մի երևույթ, որը օդերևութաբանության մեջ կոչվում է «գալո». Գագիկ ՍուրենյանԳալոն լուսավոր, գունավոր շրջանակ է, արեգակի կամ լուսնի շուրջը նկատվող բիծ, որն առաջանում է բարձր ամպերի սառցե բյուրեղներում լույսի բեկումից կամ անդրադարձումից:
21:57 • 07.05.21Մեղադրանք է առաջադրվել Իշխան Սաղաթելյանի եղբորը՝ ՀՅԴ անդամ Նաիրի ՍաղաթելյանինՀիշեցնենք նաև, որ այսօր մեղադրանք էր առաջադրվել նաև Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ, ՀՅԴ անդամ Գուրգեն Սաղաթելյանին։
21:52 • 07.05.21Թուրքիայի ՊՆ-ն օգտագործել է «ցեղասպանություն» բառն՝ արձագանքելով Լատվիայի որոշմանը, ապա՝ ջնջել գրառումը«Մենք մերժում և չենք ճանաչում Լատվիայի խորհրդարանի որոշումը ցեղասպանության մասին», - գրված էր Թուրքիայի ՊՆ թվիթերի էջում:
21:19 • 07.05.21ՄԻՊ-ի աշխատանքի արդյունքում ոստիկանության զորքերում ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած Կարեն Կիրակոսյանը ընդգրկվել է ՊՆ համակարգում բնակարանային հաշվառման հերթացուցակումՀարցով կայացվել է Մարդու իրավունքների պաշտպանի որոշումը մարդու իրավունքների խախտման առկայության մասին:
21:01 • 07.05.2144-օրյա պատերազմի ընթացքում Ավստրիայից Հայաստան ուղարկածս օգնությունն այդպես էլ տեղ չի հասել, դեսպանը տեղեկություն էլ չի տալիս, ասում է` պետական գաղտնիք է. ավստրիահայ գործարարն ահազանգում էԳործարարը փոխանցեց, որ իր հետ Հայաստանից կապ է հաստատել ոմն Արթուր Պետրոսյան անունով պաշտոնյա, որը վստահեցրել է, թե իր ուղարկած բեռը տեղ է հասել, սակայն որևէ ապացույց այս մասով չի ներկայացվել:
20:44 • 07.05.21Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերումԶորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, անձնակազմի մարտական, ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ:
20:34 • 07.05.21Երեկ և այսօր հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:
