Իրադարձային
-ից
-ը
13:54 • 08.05.21Կամչատկայում կորել է Մի-8 ուղղաթիռի հետ կապը. ուղղաթիռում 2 մարդ կաԿամչատկայում կորել է Մի-8 մասնավոր ուղղաթիռը, հաղորդում է ՏԱՍՍ-ը` մանրամասնելով, որ ուղղաթիռում գտնվում է երկու հոգանոց անձնակազմ: Աղբյուրի խոսքով՝ ուղղաթիռը կոմերցիոն թռիչք է իրականացնելիս եղել։
13:49 • 08.05.21Ստեփանակերտի մոտ` «Զառին բաղ» կոչվող խաչմերուկում ռուսները կանգնեցրել են հայերի մեքենաները, որ ադրբեջանցիների շարասյունն անցնի. Բելլա Լալայան (տեսանյութ)Ըստ նրա՝ այդ ճանապարհով օրվա մեջ մի քանի անգամ անցնում է ադրբեջանական մեքենաների շարասյունը:
13:44 • 08.05.21ԵՄ-ն կոչ է արել ԱՄՆ-ին և մյուս երկրներին արտահանել իրենց արտադրած պատվաստանյութերըՈւրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքով՝ միայն ավելի մեծ թվով արտադրությունը, արտահանման արգելքների վերացումն ու արդեն իսկ պատվիրված պատվաստանյութերով կիսվելը թույլ կտա արագ պայքար մղել համավարակի դեմ:
13:33 • 08.05.21Ադրբեջանում ժամկետային զինծառայող է ինքնասպան եղելԱդրբեջանի Զագաթալայում տեղակայված սահմանային զորամասում ինքնասպան է եղել Պետական սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող, 2003թ. ծնված Իբրահիմ Գուլիևը, հայտնում է minval.az-ը:
13:21 • 08.05.21Իրանի Բուշեր քաղաքի ատոմակայանի մոտ խոշոր հրդեհ է բռնկվելԻրանի հարավարևմտյան Բուշեր քաղաքի ատոմակայանի մոտ խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնում է The Jerusalem Post-ը` մանրամասնելով, որ հրդեհի բռնկման պատճառները դեռևս անհայտ են:
13:10 • 08.05.21Ֆրանսիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո 2 մարդու մոտ գլխուղեղի թրոմբ է առաջացել. 1 անձ մահացել էՖրանսիայում AstraZeneca ընկերության արտադրած դեղամիջոցով պատվաստումից հետո 2 մարդու մոտ գլխուղեղի թրոմբ է առաջացել, որի պատճառով նրանցից մեկը մահացել է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի դեղերի և առողջապահական արտադրանքի անվտանգության ազգային գործակալությունը, գրում է ՏԱՍՍ-ը:
13:05 • 08.05.21100 տարեկանում մահացել է ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի քարտուղար Եգոր ԼիգաչովըՌԴ-ում մահացել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քարտուղար, Տոմսկի պատվավոր քաղաքացի Եգոր Լիգաչովը. նա 100 տարեկան էր:
12:41 • 08.05.21«Հարսանիք լեռներում» օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը․ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ«Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը:
12:38 • 08.05.21Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքն այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել. դեսպանությունԽնդրում ենք զերծ մնալ այս հարցով հետագա հրապարակումներից մինչև դեսպանության կողմից պաշտոնական տեղեկատվության հրապարակումը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
12:33 • 08.05.21Բիշքեկը Դուշանբեին մեղադրել է այնտեղ պահվող իր քաղաքացիներին կտտանքների ենթարկելու համարՂրղզստանը Տաջիկստանին մեղադրել է Դուշանբեում պահվող իր քաղաքացիներին կտտանքների ենթարկելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ղրղզստանի Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գերատեսչության հայտարարությանը:
12:27 • 08.05.21«1945թ. մայիսի 8-ն ազատագրման օր էր». Մերկելը կոչ է արել հարգել նացիստների օրոք զոհված միլիոնավոր մարդկանց հիշատակըԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 1945թ. մայիսի 8-ն անվանել է ազատագրման օր՝ կոչ անելով հարգել նացիոնալ-սոցիալիստների օրոք զոհված միլիոնավոր մարդկանց հիշատակը:
12:18 • 08.05.21Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպքԿորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
12:16 • 08.05.21Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 2087 հա տարածք, 643 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2087 հա տարածք, 643 կմ ճանապարհ, 1775 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 608 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:
11:53 • 08.05.21Երուսաղեմում անկարգությունների հետևանքով տուժածների թիվը հասել է 205-ի. կիրառվել են ռետինե փամփուշտներ և ձայնային նռնակներԵրուսաղեմի արևելքում պաղեստինցիների և իսրայելական անվտանգության ուժերի բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 205-ի: Այս մասին գրում է kommersant.ru-ն՝ վկայակոչելով Կարմիր մահիկի տվյալները:
11:46 • 08.05.21Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին 33-ամյա վարորդը «Kia Sorento» ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը. նա տեղափոխվել է Ստեփանակերտի զինհոսպիտալՓրկարարները վարորդին մարմնական վնասվածքներով հանել են ձորից, ցուցաբերել առաջին օգնություն և շտապ տեղափոխել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ:
