Իրադարձային
-ից
-ը
10:02 • 24.05.21«Ավելին, քան որևէ այլ երկիր». Իսրայելի դեսպանն Ադրբեջանին շնորհակալություն է հայտնել «Եվրատեսիլ»-ում տրված 12 միավորի համար«Շնորհակալ եմ, Ադրբեջան: Երեկ կայացած «Եվրատեսիլ-2021»-ին ադրբեջանցի ժողովուրդը բարեկամական վերաբերմունք է ցուցաբերել Իսրայելի նկատմամբ` նրան շնորհելով 12 բալ` ավելին, քան որևէ այլ երկիր: Մենք իսկապես տպավորված ենք, շատ շնորհակալություն»,-գրել է դեսպանը:
09:53 • 24.05.21Քամալա Հարիսը Հրվ․ Կորեայի նախագահի հետ ձեռքսեղմումից հետո սրբել է ձեռքը (տեսանյութ)Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ ձեռքսեղմումից հետո սրբել է ձեռքը։ Միջադեպը երևում է osheeb TV -ի յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութում։
09:46 • 24.05.21Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը ՌԴ-ն անվանել է «թիվ 1 սպառնալիք»Մեծ Բրիտանիան, ըստ պաշտպանության նախարարի, ջանք է գործադրել նվազեցնել լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում և «փորձել է այլ մեթոդներ»: Սակայն, նրա խոսքով, այս ամենը դեռևս դրական արդյունք չի տվել:
09:36 • 24.05.21«Հիտլերը ճիշտ էր»․ BBC-ն իր լրագրողուհու թվիթերյան գրառման կապակցությամբ հետաքննություն է սկսել (լուսանկարներ)Լրատվականի լրագրող Թալա Հալավան 2014 թվականին իր Twitter-ում գրել է. «Իսրայելն ավելի շատ նացիզմ է ցուցաբերում, քան Հիտլերը։ Հիտլերը ճիշտ էր, Իսրայելի զինված ուժեր, գնացեք գրողի ծոցը»։ Պարբերականը նշում է, որ լրագրողուհու գրառումը «պեղել և թվիթերում վերահրապարակել է» Honest Reporting-ը, որը․․․
09:31 • 24.05.21Հայաստանն ու Արցախը անվտանգային նոր մարտահրավերների շեմին. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի, Արցախի՝ մեր ընդհանուր անվտանգային միջավայրի, խնդիրների, մարտահրավերների մասին ծավալվելու բավականին մեծ ճակատ կա։ Կփորձենք անդրադառնալ դրանցից առաջնահերթ մի քանիսին:
09:26 • 24.05.21Կոնգոյում հրաբխի ժայթքման հետևանքով 15 մարդ է մահացել (տեսանյութեր)Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գտնվող Նյիրագոնգո հրաբխի ժայթքման հետևանքով 15 մարդ է մահացել, հայտնում է տեղական Actualite պորտալը:
09:12 • 24.05.21«Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի վայրէջքի և բելառուս ընդդիմադիր լրագրողի ձերբակալության համար պատասխանատու անձինք պետք է պատժվեն»․Եվրահանձնաժողովի ղեկավարՈւրսուլա ֆոն դեր Լյայենն ասել է, որ պետք է պատժամիջոցներ կիրառվեն Մինսկում Ryanair ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքի հետ կապված պատասխանատու անձանց նկատմամբ, և կոչ է արել անհապաղ ազատ արձակել լրագրող Ռոման Պրոտասևիչին։
09:04 • 24.05.21Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի երեք գիտնականները կորոնավիրուսի բռնկումից որոշ ժամանակ առաջ ծանր հիվանդացել և հիվանդանոց են տեղափոխվել․ WSJՈւհանում COVID-19-ի առաջին բռնկումն արձանագրվել է 2019 թվականի դեկտեմբերին։ Ինչպես նշում է հրատարակությունը, հիշյալ գիտնականները հիվանդանոց են դիմել դեռևս 2019-ի նոյեմբերին: Ընդ որում, նրանք ունեցել են նմանատիպ ախտանիշներ, ինչ կորոնավիրուսով հիվանդները։
08:30 • 24.05.2180 հայ ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարաս վանական համալիր․ ՌԴ ՊՆԻնչպես նշում է գերատեսչությունը, խաղապահներն ապահովել են ուխտավորների տեղաշարժի անվտանգությունը դեպի Ամարաս և հետադարձ ուղությամբ: Հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո վաղ միջնադարյան Ամարաս վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծի․․․
00:18 • 24.05.21Երևանյան ամրոպն ու կայծակը՝ մեկ ֆոտոշարքովՁեր ուշադրությանն ենք ներկայացնում երևանյան երկնքից մի քանի կադր որսած ֆոտոշարքը
00:11 • 24.05.21Ուժեղ քամուց «Թումոյի» այգում բարդի է արմատախիլ եղել ու տապալվել. Shamshyan.comԸստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան
23:50 • 23.05.21Ֆրանսիայի ԱԳ նախարարը եվրոպական երկրներին կոչ է արել միասնական պատասխան տալ Բելառուսին՝ Մինսկում «Ryanair»-ի օդանավի կատարած վայրէջքի պատճառովՖրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը եվրոպական երկրներին կոչ է արել վճռական պատասխան տալ Բելառուսին՝ կապված Մինսկում Ryanair ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքի հետ:
23:41 • 23.05.21ԵԱՀԿ նախագահը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բելառուսում ձերբակալված ընդդիմադիր լրագրողինՇվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեն կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բելառուսում ծայրահեղական ճանաչված Nexta թելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչին:
23:30 • 23.05.21Թբիլիսիում «Նամախվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքողները վրաններ են տեղադրել հրապարակումՎրաստանում Ռիոն գետի վրա «Նամախվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի ակցիա իրականացնողները վրաններ են խփել Թբիլիսիի Հանրապետության հրապարակում:
22:52 • 23.05.21Արտակարգ իրավիճակ՝ Արմավիրի մարզում. ուժեղ քամին ամբողջությամբ պոկել է Արտաշար գյուղի դպրոցի տանիքը, տապալել ծառեր և էլեկտրասյուներ. Shamshyan.comԳյուղն ամբողջովին հոսանքազրկված է
