Իրադարձային
-ից
-ը
11:03 • 24.05.21Այսօր ժամանակավորապես կդադարեցվի Երևանի Դավթաշեն, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների, ինչպես նաև Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ջրամատակարարումըԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:01 • 24.05.21Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ-օպերատիվ գլխավոր վարչության պետՀՀ նախագահի հրամանագրով՝ Էդվարդ Ասրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված։
10:57 • 24.05.21Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 34, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 221 982 է, մահվան դեպքերինը՝ 5469Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է...
10:51 • 24.05.21Թուրքիայում ռոբոտ-սարք է ստեղծվել` համալրելու զորքերի սպառազինումը (լուսանկարներ)Թուրքիայում միջին դասի բազմաֆունկցիոնալ ինքնակառավարվող ցամաքային սարքավորում է ստեղծվել, որը սպառազինման կազմում կհայտնվի հունիսին:
10:48 • 24.05.21DAF մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել ոչխարների ու գառների հոտին․ shamshyan.com28 ոչխար տեղում սատկել են, մի քանիսն էլ վնասվածքներ են ստացել։
10:46 • 24.05.21Իսրայելը հունիսի 1-ից վերացնում է կորոնավիրուսային սահմանափակումները COVID-19-ի քիչ դեպքերի պատճառովԻսրայելի իշխանությունները մտադիր են հունիսի 1-ից վերացնել համավարակի ֆոնին սահմանված սահմանափակումների մեծ մասը: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Յուլի Էդելշտեյնը, գրում է Times of Israel-ը:
10:37 • 24.05.21Ջորջ Ֆլոյդի հարազատները նրա հիշատակին քայլերթ են կազմակերպել (լուսանկարներ)Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հարազատները, բազմաթիվ աջակիցների ուղեկցությամբ, քայլերթ են կազմակերպել նրա մահվան առաջին տարելիցի կապակցությամբ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
10:25 • 24.05.21Վերսկսվել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներըՓրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
10:24 • 24.05.21«Վաշինգտոնը ռիսկի է դիմում՝ թույլ տալով Մերձավոր Արևելքում Մոսկվայի և Պեկինի ուժեղացումը». Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչ«Մերձավոր Արևելքը, ընդհանուր առմամբ, մեծ տերությունների միջև բախման տեղ է: Եվ ես կարծում եմ, որ տարածաշրջանում մեր «կեցվածքը կարգավորելուն պես» Ռուսաստանը և Չինաստանը կփորձեն լրացնել այնտեղ գոյացած վակուումը»,- ասել է Մաքքենզին:
10:15 • 24.05.21Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին. կողմերն անդրադարձել են ՀՀ սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանըԶրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-իրանական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ կատարվեց վերջին շրջանում տեղի ունեցող բարձրաստիճան այցերին և դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
10:15 • 24.05.21Եվրոպական հեռարձակողների միությունը «Եվրատեսիլ-2021»-ի հաղթող խմբի մենակատարի կողմից ուղիղ եթերում թմրանյութերի օգտագործման առնչությամբ հետաքննություն է սկսել (լուսանկարներ, տեսանյութ)Եվրոպական հեռարձակողների միությունը հավելել է, որ խումբը «վճռականորեն հերքել է» թմրանյութերի օգտագործման մեղադրանքները, և որ Դեյվիդը Իտալիա ժամանելուց անմիջապես հետո թմրանյութերի կամավոր թեստ կհանձնի։ Նշվում է նաև, որ «կանաչ սենյակում» գտնվողները պնդել են, որ իտալական․․․
10:10 • 24.05.21Պաղեստինի և Իսրայելի միջև հրադադարը պահպանվում է․ համակարգվում է Գազային հասանելիք մարդասիրական օգնությունըԻսրայելի և Պաղեստինի միջև 11-օրյա մարտերից հետո հաստատված հրադադրի ռեժիմն արդեն 3-րդ օրն է՝ պահպանվում է, հայտնում է Al Jazeera լրատվականը։
10:08 • 24.05.21Էրդողանն առաջիկա շաբաթներին կայցելի ԱդրբեջանԱդրբեջանի և Թուրքիայի նախագահների մակարդակով այս օրերին քննարկումներ են տեղի ունենում` ինչպես ծրագրել և վերականգնողական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:
10:05 • 24.05.21ԿԳՄՍ նախարարի ԺՊ-ն մասնակցել է Մաչանենց մշակութային բերդաքաղաքի հռչակման արարողությանը«Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունն Էջմիածնում «հիմնել է» Մաչանենց մշակութային․․․
10:02 • 24.05.21«Ավելին, քան որևէ այլ երկիր». Իսրայելի դեսպանն Ադրբեջանին շնորհակալություն է հայտնել «Եվրատեսիլ»-ում տրված 12 միավորի համար«Շնորհակալ եմ, Ադրբեջան: Երեկ կայացած «Եվրատեսիլ-2021»-ին ադրբեջանցի ժողովուրդը բարեկամական վերաբերմունք է ցուցաբերել Իսրայելի նկատմամբ` նրան շնորհելով 12 բալ` ավելին, քան որևէ այլ երկիր: Մենք իսկապես տպավորված ենք, շատ շնորհակալություն»,-գրել է դեսպանը:
