Իրադարձային
-ից
-ը
16:59 • 07.05.21Միխայիլ Բաղդասարովին կհուղարկավորեն մայիսի 11-ին` Տրոյեկուրովսկոյե գերեզմանոցումՌուսաստանի ժողովրդական արտիստ, վայրի կենդանիներ վարժեցնող Միխայիլ Բաղդասարովին կհուղարկավորեն մայիսի 11-ին Մոսկվայում՝ Տրոյեկուրովսկոյե գերեզմանոցի ավեստի գործիչների ծառուղում:
16:54 • 07.05.21Վահրամ Դումանյանը Շուշիի Սուրբ Ղազանչեցոցի հարցով նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենինՎերջերս Ադրբեջանը «շինարարական աշխատանքների» պատրվակով հանել է տաճարի գմբեթը` փորձելով փոխել հուշարձանի պատմական և ճարտարապետական ամբողջականությունը և աղավաղել դրա հայկական ինքնությունը:
16:27 • 07.05.21«Ա՜, չգիտեմ, Քոչարյանի դատն ա». ԱԺ-ում Ալեն Սիմոնյանի բարձրախոսից լսվեց Փաշինյանի ձայնային հաղորդագրությունը (տեսանյութ)Այսօր ԱԺ նիստի օրակարգում եղած հարցերի քվեարկության ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեռախոսից միացավ Նիկոլ Փաշինյանի ձայնը, որը լսվեց Սիմոնյանի բարձրախոսից:
16:25 • 07.05.21Մանկապարտեզներում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները հանվել ենՓոփոխվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական և նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները։
16:24 • 07.05.2195 կողմ, 1 դեմ․ Գեղամ Հովեյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ (տեսանյութ)Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը, ներկայացնելով քվեարկության արդյունքները հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 98 պատգամավոր, որից մեկ քվեաթերթիկ անվավեր է եղել, ...
16:24 • 07.05.21Էրդողանը Պուտինի հետ քննարկել է «Սպուտնիկ V» պատվաստանյութը Թուրքիայում արտադրելու հարցըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի մեծ ծավալներով մատակարարումն ու դրա համատեղ արտադրությունը:
16:11 • 07.05.21ՀՀ նախագահը հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների (լուսանկարներ, տեսանյութ)Ջերմ մթնոլորտում նախագահ Սարգսյանը զրուցել է վետերանների հետ: Նրանք իրենց հիշողություններն են պատմել պատերազմի տարիների, իրենց անցած մարտական ուղու ․․․
16:09 • 07.05.21Բեռլինում ձյուն է տեղումԱվելի վաղ առավոտից Գերմանիայի մայրաքաղաքում անձրև է տեղացել, սակայն առավոտյան մոտավորապես ժամը 11-ից (Երևանի ժամանակով 13:00) երկնքից սկսել է խոշոր փաթիլներով ձյուն թափվել: Ավելի վաղ օդերևութաբանական ծառայությունը մայիսի 7-ի համար անձրև էր կանխատեսել:
16:01 • 07.05.21Մոլդովայի նախագահը պատվաստվել է AstraZeneca-ովՄոլդովայի նախագահ Մայա Սանդուն ուրբաթ լրագրողների ներկայությամբ AstraZeneca պատվաստանյութի առաջին դեղաչափն է ստացել` հանրապետության քաղաքացիներին հորդորելով հետևել իր օրինակին:
15:50 • 07.05.21«Սև ծովը մասամբ ՆԱՏՕ-ի ներքին լիճն է». Ռումինիայի ԱԳ նախարարՀյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցների շնորհիվ Սև ծովը մասամբ ՆԱՏՕ-ի ներքին լիճն է: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի երկրները պետք է տարածաշրջանում ներկայություն պահպանեն և իրենց արժեքներն առաջ տանեն այնտեղ:
15:40 • 07.05.21Ադրբեջանական կողմը բարձրացրել է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհն իր վերահսկողությանը փոխանցելու հարցը ռազմագերիներին ազատ արձակելու համար. КоммерсантъԱյսպիսով, իրազեկ աղբյուրը «Կոմերսանտ»-ին տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը բարձրացրել է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհն իր վերահսկողությանը փոխանցելու հարցը. ճանապարհն այժմ վերահսկում են ռուս խաղաղապահները և հայ զինվորականները:
15:35 • 07.05.2130-ամյա վարորդը BMW-ով Ազատության պողոտայում տապալել է ծառն ու հայտնվել կանաչ գոտում․ shamshyan.comԻնչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
15:15 • 07.05.21Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1547-ովԴրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում քովիդ-կլինիկաներից դուրս է գրվել 1131 մարդ, համավարակի սկսվելուց ի վեր ապաքինվել է 298 հազար 807 հիվանդ: Մահացել է 4245 մարդ:
14:46 • 07.05.21Ես միշտ եմ հերոս․ դպրոցում ով ուժեղ տղա էր, առաջինը պատվաստվում էր, որ հերոսանար․ Հովիկ Աղազարյանն այն մասին, որ պատգամավորներից ինքն առաջիններից է պատվաստվում (տեսանյութ)Բոլորին կոչ եմ անում ժամանակ գտնել և անցնել այս փոքրիկ փորձությունը, որը միտված է իրենց ու բոլորիս առողջությունն ապահովելուն։ Այս մասին ԱԺ-ում «Աստրազենեկա» պատվաստանյութով ․․․
14:45 • 07.05.21Հրվ․ Աֆրիկայում հուղարկավորել են զուլուների թագուհուն. ըստ վարկածներից մեկի` նրան թունավորել ենՀարավային Աֆրիկայի զուլու ժողովրդի համանուն արքայական ընտանիքի միապետի հուղարկավորությունն անցել է մասնավոր արարողության ընթացքում՝ երկրի Կվազուլու Նատալ նահանգում, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ նրա մահը շատ անսպասելի էր։
