Իրադարձային
-ից
-ը
11:51 • 03.05.21Մեր երկրի համար այս պատասխանատու ժամանակահատվածում միայն ազատ ու պրոֆեսիոնալ մամուլը կարող է դիմագրավել մարտահրավերներին․ ՄԻՊ-ը շնորհավորել է Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվՇնորհավորում եմ բոլորիս մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով: Ազատ մամուլ ունենալն իսկապես կարևորագույն ձեռքբերում է և, իհարկե, ժողովրդավարության ցուցիչ։
11:49 • 03.05.21Եղել է առաջարկ, և այն քննարկման փուլում է, որևէ հավանականություն չկա, որ այդ առաջարկը կբավարարվի․ Թագուհի Թովմասյանը՝ ՀՀԿ–«Հայրենիք» դաշինքի ցուցակում իր ներգրավվածության մասին (տեսանյութ)Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ճեպազրույցը (տեսանյութ)
11:45 • 03.05.21Դավիթ Բեկի փողոցին հարակից գերեզմանատանը իրար հետ վիճաբանելուց հետո հիվանդանոց է տեղափոխվել 4 տղամարդ. ՈստիկանությունԺամը 01.50-ին արդեն բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ տարբեր վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել չորս տղամարդ։
11:42 • 03.05.21Իրանի հյուսիսում հակահեղափոխական կազմակերպություն է կազմաքանդվելԸստ լրատվական գործակալության՝ հակահեղափոխական կազմակերպությունը 4 տարի է, ինչ փորձում է միավորել պաշտոնական Թեհրանի նկատմամբ թշնամական հոսանքները՝ Սաուդյան Արաբիայի և Արևմուտքի իշխանությունների կողմից ֆինանսավորվող առանցքի շուրջ։
11:33 • 03.05.21Կառավարության կողմից որևէ աջակցություն չի տրամադրվում, եթե մեզ հանդիպման չհրավիրեն, կգնանք միջազգային ատյաններ․ տեղահանված քաշաթաղցիները և քարվաճառցիները բողոքի ակցիա արեցին (տեսանյութ)Քաշաթաղի շրջանից տեղահանված բնակիչներն այս պահին Կառավարության շենքի դիմաց են, նրանք բողոքի ակցիա են սկսել՝ ներկայացնելով, որ Կառավարության կողմից որևէ առաջկցություն չի տրամադրվում տեղահանվածներին, անտարբեր են քա
11:32 • 03.05.21«ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքերի հետքաշմանը». ԲլինկենԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը CBS-ին տված հարցազրույցում հայտնել է՝ Միացյալ Նահանգներն «ուշադիր հետևում է» Ուկրաինայի սահմաններից Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերմանը:
11:27 • 03.05.21«Թալիբան»-ի գրոհայինները պայթյուն են կազմակերպել Աֆղանստանի ռազմաբազայում․ կա առնվազն 18 զոհՀաղորդվում է, որ թալիբները Ֆարահ նահանգի Բալա Բալուք գավառում գտնվող ռազմակայան են ներխուժել փորված թունելի միջոցով: Թաջ նահանգի նահանգապետ Մոհամադ Ջահիդը տեղական ԶԼՄ-ներին հաստատել է, որ թունելի միջով անցած գրոհայինները բազայում պայթյուն են կազմակերպել։
11:21 • 03.05.21ՆԱՏՕ-ի ակտիվությունը զսպելու նպատակով ՌԴ Հարավային ռազմական շրջանը կհամալրվի Սու-35Ս կործանիչներովՌուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի ուժերը կհամալրվեն Սու-35Ս կործանիչներով` Սևծովյան տարածաշրջանում և Կովկասում ՆԱՏՕ-ի ակտիվությունը զսպելու նպատակով: Այս մասին հայտնում է Военное обозрение պարբերականը` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրներին:
11:01 • 03.05.21Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 145, մահվան՝ 12 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 217 008 է, մահվան դեպքերինը՝ 5175Հայաստանում մայիսի 3ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 217 008ի Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը,
11:01 • 03.05.21Գրանցվել է 363 դեպք, որից 129-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթըԱպրիլի 26-ից մայիսի 2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 363 դեպք, որից 129-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 48 հրդեհի, 3 փլուզման, 1 երկրաշարժի․․․
10:37 • 03.05.21Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ բախվել են BMW և Toyota Corolla ավտոմեքենաները, մեկ այլ BMW վրաերթի է ենթարկել հետիոտնի․ կա 4 տուժած․ Shamshyan.comԺամը 09։10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են BMW մակնիշի 30 PN 400 համարանիշի և BMW մակնիշի 34 LC 192 համարանիշի ավտոմեքենաները։
10:36 • 03.05.21Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ (տեսանյութ)«Կոչ ենք անում մեր քաղաքացիներին ակտիվորեն դիմել պոլիկլինիկաներ ու պատվաստվել»,- գրել է նա և կցել տեսանյութ:
10:34 • 03.05.21Արենիի համայնքապետարանում կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է համայնքի աղբը տեսակավորել և վերամշակելՀորդորում ենք ազգաբնակչությանը, կենդանական ծագման աղբը չտեղափոխել աղբավայրեր, իսկ կենցաղային աղբը լցնել միմիայն աղբավայրի տարածք, կամ աղբամաններ։
10:29 • 03.05.21Բանգլադեշում բախվել են մոտորանավը և բեռնանավը. կա առնվազն 26 զոհ, այդ թվում` երեխաներՄոտորանավը, որում 30 մարդ է գտնվել, կողաշրջվել է ավազով բեռնված նավին բախվելուց հետո: Բախման պատճառները ճշտվում են:
10:27 • 03.05.21Վրաստանում համավարակի 3-րդ ալիքի ֆոնին դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքըԻնչպես պարզաբանվել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում, արգելքը չի ազդի տաքսիների, ինչպես նաև միջքաղաքային փոխադրումների վրա: Քաղաքների միջև հաղորդակցությունը կընթանա նախկինում սահմանված կանոնների համաձայն:
