Իրադարձային
-ից
-ը
17:54 • 18.05.21Արցախի ՄԻՊ ներկայացուցիչն այցելել է ոստիկանության ձերբակալվածների պահման վայրՊաշտպանի ներկայացուցիչը հատուկ ուշադրություն է դարձրել ձերբակալված անձանց հանդեպ վերաբերմունքին:
17:45 • 18.05.21Պետդումայի վավերացմանն է ներկայացվել ԱՊՀ երկրների զինված ուժերի հաղորդակցման համակարգի մասին համաձայնագիրըՌԴ կառավարությունը երեքշաբթի Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի հաղորդակցման համատեղ համակարգի մասին համաձայնագիրը, որի տեքստը հրապարակվել է Պետդումայի էլեկտրոնային պորտալում:
17:40 • 18.05.21Հնդկաստանում «Թաուքթաե» ցիկլոնի հետևանքով 18 մարդ է զոհվելՆախնական տվյալներով՝ առնվազն 18 մարդ է դարձել «Թաուքթաե» հուժկու արևադարձային ցկլոնի զոհ, որը մոլեգնել է Հնդկաստանի արևմտյան ափին: Ինչպես մայիսի 18-ին հայտնել է The Times of India թերթը, Մահարարշթրայի նահանգում զոհվել է 14 բնակիչ, Գուջարաթում՝ չորսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
17:36 • 18.05.21ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան 100-ից ավելի աշխատակիցներ պատվաստվել են «Կորոնավակ» պատվաստանյութովCOVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում` անկախ կցագրման փաստից, շաբաթվա բոլոր օրերին, Հայաստանի և մեր երկրում ապրող օտարերկրյա քաղաքացիների համար
17:35 • 18.05.21Հրդեհ Պուշկին-Սարյան խաչմերուկի եռահարկ շենքում․ հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» կանչԴեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ
17:30 • 18.05.21«Պաշտպանության բանակը կա, մնալու է և կդառնա ավելի մարտունակ». Արայիկ Հարությունյանը ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրելՔննարկվել են բանակաշինությանը, երկրի պաշտպանունակությանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր:
17:27 • 18.05.21«Ճապոնիայի կառավարությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանի զարգացմանը». Անդրանիկ Փիլոյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանինՀանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորված բարձր մակարդակի հարաբերությունների շարունակականության կարևորությունը:
17:10 • 18.05.21Իսրայելի հետ հակամարտության սրումից ի վեր զոհվել է 236 պաղեստինցիԳերատեսչությունում ճշտում են, որ այս թվի մեջ են մտնում զոհվածներն ու տուժածներն ինչպես մայիսի 10-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի չդադարող հարվածներից, այնպես Էլ ընդհարումներից և անկարգություններից Հորդանան գետի արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում:
17:10 • 18.05.21Որպես երկարաժամկետ լուծում` մենք տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ դրա հետագա դեմարկացիայով. ՌԴ ԱԳՆՌուսաստանն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և ռազմական և սահմանային ծառայությունների միջոցով պահպանում է գործառնական կապերը:
17:09 • 18.05.21ՀՀ-ն միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ ընդդեմ Թուրքիայի` 44 օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով կոնվենցիոն խախտումներ թույլ տալու վերաբերյալՄասնավորապես ՀՀ կառավարությունը պնդում է, որ Թուրքիան խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, և մի շարք այլ իրավունքներ:
16:58 • 18.05.21Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն է եղել, որն արագ հարթվել է. ՊՆՆախարարությունից նշեցին, որ վիճաբանությունը եղել է հայկական կողմում շրջափակված ադրբեջանցի զինվորականների հետ. վեճը շատ արագ հարթվել է:
16:42 • 18.05.21Որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին հայտնաբերվել է Վանաձորի դպրոցի մոտ․shamshyan.comփրկարարները Վանաձոր քաղաքի թիվ 7 դպրոցի շենքի հետնամասում հայտնաբերել են տղամարդու դի։
16:41 • 18.05.21Ֆրանսիան, Եգիպտոսը և Հորդանանը Իսրայելի և Պաղեստինի միջև կրակի դադարեցմանն ուղղված բանակցություններ կանցկացնենՊաղեստինա-իսրայելական հակամարտության չդադարող ռմբակոծությունների ֆոնին Ֆրանսիան, Եգիպտոսը և Հորդանանը կրակի դադարեցմանն ուղղված բանակցություններ կանցկացնեն, հայտնում է Al Jazeera լրատվականը՝ հղում տալով Ֆրանսիայի նախագահական նստավայրի հայտարարությանը։
16:39 • 18.05.21Վահրամ Դումանյանն այցելել է Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանԹանգարանների միջազգային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է Ալեքսանդր …
16:36 • 18.05.21Զույգերի համար «իրարից հանգստանալու ժամանակահատված» սահմանելուց հետո Չինաստանում ամուսնալուծությունների մակարդակը նվազել է ավելի քան 70%-ովՉինաստանում ամուսնալուծությունների մակարդակը իջել է ավելի քան 70 տոկոսով այն բանից հետո, երբ երկրում ուժի մեջ է մտել վիճահարույց օրենսդրությունը, որով բաժանվելու վտանգի առաջ կանգնած զույգերի համար «իրարից հանգստանալու ժամանակահատված» է սահմանվում, գրում է The Guardian-ը:
