Իրադարձային
-ից
-ը
19:41 • 02.05.21Նոր հակառեկորդ. Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշը համավարակի ողջ ընթացքումՎերջին 24 ժամում 3689 մարդ է մահացել վիրուսից: Իսկ նախօրեին երկրում արձանագրվել էր մեկօրյա վարակման ավելի քան 400 000 դեպք:
19:16 • 02.05.21Երևանի քաղաքապետարանի դիմաց բախել են «Nissan Teana», «Mercedes» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները. Shamshyan.comԴեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ ասելով, որ իրենք չեն տուժել
18:53 • 02.05.21«Աբուլը հստակ ասում էր` ինքը ֆիդայի է, պաշտում էր այն հայրենիքը, որի համար չնահանջելով՝ զոհվեց. հիմա հավերժ ընկերությունը մեր մասին է». ընկերները՝ զոհված լեյտենանտ Աբրահամ Մարուխյանի մասին25-ամյա Աբրահամ Մարուխյանը սովորել է Եվրոպական համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժնում, որից հետո գերազանցությմաբ սովորել ու ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, ստացել լեյտենանտի կոչում: Ծառայել է Մատաղիսում՝ որպես մարտկոցի հրամանատար:
18:26 • 02.05.21Մեծ Բրիտանիայում երկու մարդու են ձերբակալել Վինձորի թագավորական նստավայր ներխուժելու համարԲրիտանական իրավապահ մարմինների աշխատակիցները երկու մարդու են ձերբակալել, որոնք ներխուժել էին Վինձորի թագավորական նստավայրի տարածք, որտեղ ներկա պահին բնակվում է Էլիզաբեթ II թագուհին:
18:06 • 02.05.21Արտաշատում «Opec Vectra»-ի վարորդը 10-ամյա երեխայի է վրաերթի ենթարկել. վերջինը հոսպիտալացվել է. Shamshyan.comՎարորդը փախուստի չի դիմել, երեխային տեղափոխել է հիվանդանոց, ապա՝ դեպքի մասին տեղեկացրել ոստիկանության Արտաշատի բաժին
17:53 • 02.05.21Պատժամիջոցների չեղարկումը մոտ է. Իրանի նախագահը երկրի տնտեսության ծաղկման հույս է հայտնելԻրանի նախագահ Հասան Ռոհանին լավատեսական կանխատեսումներ է արել կապված երկրի տնտեսական բարգավաճման հետ և հայտնել է պատժամիջոցների ավարտի հեռանկարի մասին:
17:41 • 02.05.21Երևանում բախվել են «Volkswagen Golf»-ը և մոպեդը. վերջինի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն. Shamshyan.comՎթարը տեղի է ունեցել Կոմիտասի պողոտայում
17:23 • 02.05.21Մարդիկ արդեն բացեիբաց խոսում են հունիսին Ստեփանակերտը Բաքվի վերահսկողության տակ անցնելու մասին. Ռուբեն ՄելիքյանԸստ Մելիքյանի՝ պետք է ամեն ինչ անել, որ Փաշինյանը հնարավորին չափով քիչ քվե ստանա գալիք ընտրություններում
16:50 • 02.05.21Ադրբեջան է հասել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակըԱդրբեջանի իշխանությունները մարտին որոշում էին կայացրել կիրառել ռուսական պատվաստանյութը: Երկրում պատվաստման արշավը մեկնարկել է հունվարի 18-ին:
16:30 • 02.05.21Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին միմյանց է բախվել 3 մեքենա, որից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. shamshyan.comՓաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
16:15 • 02.05.21Կարմիր շուկայում կընդլայնվի բնակարանաշինության ծրագիրը. Արայիկ Հարությունյանն աշխատանքային այց է կատարելԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 2-ին այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և տեղում ծանոթացել բնակարանաշինության պետական ու բարեգործական ծրագրերի իրականացման աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
15:42 • 02.05.21«Երեկոյան՝ մի փոքր թուլություն, մկանային ցավ, այսօր արդեն ամեն ինչ անցել է». Անահիտ Ավանեսյանը՝ պատվաստվելուց հետո իր առողջական վիճակի մասին (տեսանյութ)«Այս պահին 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար հասանելի է պատվաստումը: «Սպունտիկ V»-ն հասանելի է միայն ռիսկի խմբի քաղաքացիների համար»,- ասել է Ավանեսյանը:
15:24 • 02.05.21Հայաստանում սպասվում է ուժեղ քամի, ինտենսիվ ամպրոպներ, հնարավոր է՝ կարկուտՕդի ջերմաստիճանը մայիսի 2-4-ը ցերեկը աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, 5-6-ը՝ կնվազի նույնքան:
15:11 • 02.05.21Բեռլինում մայիսմեկյան ակցիաների ժամանակ 30 ոստիկան է տուժել (տեսանյութ)Մոտ 240 մարդ բերման է ենթարկվել Բեռլինում մայիսմեկյան ակցիաների ընթացքում, որոնք վերաճել են անկարգությունների, առնվազն 30 ոստիկան տուժել է:
14:53 • 02.05.21Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպքԱրցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2673 դեպք:
