Իրադարձային
-ից
-ը
16:31 • 05.04.21Ադրբեջանցի պատգամավորները ծայրահեղական վիրավորանք և ատելություն են տարածում ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ՝ կապված ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների հարցով գործունեության հետ. Արման ԹաթոյանԸստ ադրբեջանական հրապարակումների՝ «Ա.Թաթոյանը օրեր շարունակ չափազանցնում է ռազմագերիների թեման՝ նյարդայնացնելով օտարերկրյա գործընկերներին, խորհրդարանականներին և լրատվամիջոցներին»:
16:18 • 05.04.21Պուտինը Փաշինյանի հետ կքննարկի իրավիճակն Արցախում և ինտեգրացիոն գործընթացներին առնչվող հարցեր. ԿրեմլՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 7-ին Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում խնդիրների կարգավորմանն ուղղված քայլերն ու ինտեգրման գործընթացները:
16:08 • 05.04.21Դատախազության կողմից Արա Սաղաթելյանի կալանքը վերացնելու որոշման բողոքարկման պատճառը Սաղաթելյանի՝ իշխանությանն ուղղված քննադատությունն է․ քաղաքական պատվեր է․ փաստաբանՄիհրան Պողոսյանն ընդգծեց՝ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը գերպատճառաբանված է եղել, և եթե բողոքում են նրանից, որ դատական ակտը գերպատճառաբանված է, նշանակում է՝ քաղաքական պատվեր կա։
16:07 • 05.04.21«Երկաթե նիզակ 2021». Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները«Զորավարժություններն ընթանում են Ադազիի ռազմահրապարակում՝ Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում և Լեհաստանում ՆԱՏՕ-ի ընդլայնված ներկայության մարտական խմբերի, ինչպես նաև հանրապետության ցամաքային զորքերի մեխանիկական հետևակային բրիգադի զինվորների մասնակցությամբ:
16:06 • 05.04.21Արցախի նախագահը Նարեկ Հովհաննիսյանին և Թովմաս Թովմասյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 2-ին ստորագրել է հրամանագրեր՝ ավագ լեյտենանտներ Նարեկ Վարուժանի Հովհաննիսյանին և Թովմաս Սեյրանի Թովմասյանին «Արցախի հերոս»․․․
16:04 • 05.04.21«Պոզներ» հաղորդման հյուրն ապրիլի 5-ին կլինի Ռոբերտ Քոչարյանը. pozneronline.ruՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթ կունենա «Պոզներ» հաղորդման շրջանակում: Այս մասին հաղորդում է pozneronline.ru կայքը: Ինչպես նշվում է, հաղորդաշարին Քոչարյանը կհյուրընկալվի 2021 թվականի ապրիլի 5-ին:
16:03 • 05.04.21UCOM-ը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն գործակցության հուշագիր են ստորագրելՍ․թ․ ապրիլի 5-ին Ucom ընկերության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի միջև գործակցության հուշագիր է ստորագրվել։
16:00 • 05.04.21Ֆրանսիան կկազմակերպի Pfizer և Moderna պատվաստանյութերի արտադրությունն իր տարածքումԱյս շաբաթ Ֆրանսիան սկսում Է այն պատվաստանյութի արտադրությունը, որը մշակվել Է Pfizer Inc և BioNTech ընկերությունների կողմից: Այդ մասին հաղորդել Է ֆրանսիական հեռուստատեսությունը: Արտադրությունը կկազմակերպեն ֆրանսիական Delpharm դեղագործական ընկերության օբյեկտներում:
15:46 • 05.04.21Կանադան նախազգուշացրել է ավիաընկերություններին ռազմական սպառնալիքի պատճառով Ուկրաինայի վրայով թռչելու վտանգի մասին«Ղրիմի թերակղզում ռազմական ակտիվության և հատուկ հակաօդային զենքի օգտագործման մեծ հավանականություն կա, որն իր հերթին բերում է սխալ հաշվարկների և թյուրիմացությունների հետ կապված սպառնալիք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
15:36 • 05.04.21ԱԻՆ-ը կդիմի գլխավոր դատախազին՝ պետության հսկողության ներքո վերցնելու այն ապաստարանները, որոնք որևէ մեկի վերահսկողության տակ չենԱրտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն այսօր ամփոփել են մարտ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցության ընթացքում․․․
15:25 • 05.04.21Եղեգնաձորում 3 տղամարդ վիճաբանել են Գետափ գյուղի 37-ամյա բնակչի հետ, նրանցից մեկը որսորդական հրացանից երեք կրակոց է արձակել գյուղացու ուղղությամբ, հարուցվել է քրգործ. ՔԿԴեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով:
15:22 • 05.04.21«Աստված վկա՝ իսկապես ցավում եմ»․ Շերը սևամորթ համայնքից ներողություն է խնդրել Ջորջ Ֆլոյդի վերաբերյալ գրառման համար«Խոսում էի մորս հետ ու նա ասաց․ «դիտեցի Ջորջ Ֆլոյդին սպանած ոստիկանի դատավարությունը և արտասվեցի», ես էլ պատասխանեցի․ «Մամ, գիտես, գուցե հիմարություն հնչի, բայց մտքումս շարունակ պտտվում է այն միտքը, որ եթե ես այնտեղ լինեի, կարող էի օգնել»,- գրել էր Շերը։ Գրառումը ժամերի․․․
15:18 • 05.04.21Նիգերիայում շուրջ 1500 կալանավոր փախուստի է դիմել բանտից. The GuardianԹերթի տվյալներով՝ զինված խումբը դինամիտի միջոցով պայթեցրել Է բանտի պատի մի մասը և ներթափանցել դրա տարածք: Իր հերթին նիգերիական Vanguard թերթը նշում Է, որ անհայտ անձինք գրոհով գրավել են շենքը, առնվազն մեկ ոստիկան սպանված Է:
15:11 • 05.04.21Ռադայում հայտարարել են, որ Ուկրաինան մոտ Է Դոնբասում լայնամասշտաբ պատերազմի«Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» խմբակցությունից Ուկրաինայի Գերագույն ռադայի պատամավոր Իլյա Կիվան հայտարարել է, որ երկիրը, ինչպես երբեք, մոտ է Դոնբասում լայնամասշտաբ պատերազմի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
15:08 • 05.04.21Առողջապահության նախարարությունն առաջարկում է դիահերձել կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց. նախագիծԱռողջապահության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Բնակչության բժշկական․․․
