Իրադարձային
-ից
-ը
23:13 • 09.01.21Իրանցիները փորձադաշտ չեն դառնա օտար պատվաստանյութերի փորձարկման համար. ՌոհանիԻրանցի նախագահի խոսքով՝ ներկա պահին երկրում գործադրվում են բոլոր ջանքերը տեղական պատվաստանյութի արտադրությունը սկսելու և վստահելի դեղամիջոց շուկա հանելու համար:
23:08 • 09.01.21Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների հետևանքով մահացել է Հռոմի պապի անձնական բժիշկըՖաբրիցիո Սոկորսին, որը Հռոմի պապի անձնական բժիշկն էր, մահացել է օնկոլոգիական հիվանդությունից, որը բարդացել էր կորոնավիրուսով վարակվելու պատճառով:
22:55 • 09.01.21GPS-ի և Google քարտեզների կիրառումով Ադրբեջանի վերահսկողության ներքո են անցել Կապանից դեպի Ճակատեն ու այլ գյուղեր տանող ճանապարհահատվածներ, որոնք վտանգի տակ են դրել խաղաղ բնակիչների տեղաշարժը. ՀՀ ՄԻՊՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Ագարակ, Եղվարդ, Ճակատեն և այլ գյուղերում այսօր շարունակվել են մեր այցերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
22:35 • 09.01.21Հրդեհ՝ «Դիլիջան Ազգային պարկ»-ում. այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ, 1 կաղնու ծառ և 5 ծառի կոճղԴեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
22:13 • 09.01.21Ինդոնեզիայում կործանված Boeing-ի զոհերի որոնումները կսկսվեն հունվարի 10-իցԻնդոնեզիայի ռազմածովային ուժերի մոտ 40 ջրասուզակներ հունվարի 10-ից կսկսեն Sriwijaya Air ավիաընկերության կործանված ինքնաթիռի զոհերի որոնումները:
21:47 • 09.01.21Եթե պատժամիջոցները չվերացվեն, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները կարտաքսվեն երկրից. իրանցի պատգամավորԻրանի խորհրդարանի նախագահող խորհրդի անդամ Ահմադ Ամիրաբադին հայտարարել է, որ եթե պատժամիջոցները չչեղարկվեն, Իրանը փետրվարի 21-ին կարտաքսի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետներին:
21:44 • 09.01.21Opel Zafira մակնիշի ավտոմեքենայի 32-ամյա վարորդը Լանջանիստի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և գլորվելով՝ հայտնվել դաշտում. ուղևորը մահացել է. shamshyan.comՓաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
21:28 • 09.01.21Հռոմի Ֆրանցիսկոս պապը կորոնավիրուսի դեմ պատվաստավելը համարում է յուրաքանչյուրի «էթիկական պարտքը»Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ «էթիկական տեսանկյունից» բոլորին անհրաժեշտ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, և որ ինքն էլ մտադիր է առաջիկայում պատվաստվել:
20:39 • 09.01.21Նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո լիբանանահայ Մարալ Նաջարյանը գնացել է Շուշի՝ իրերը վերցնելու և գերեվարվել. ՄԻԵԴ-ը զբաղվում է նրա հարցով. Sputnik ԱրմենիաԱղբյուրը նշում է, որ Մարալ Նաջարյանը ՀՀ և Լիբանանի Հանրապետության քաղաքացիություն ունի:
20:38 • 09.01.21Էլիզաբեթ II թագուհին և նրա ամուսինը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ94-ամյա թագուհին և 99-ամյա դուքսը համալրել են մոտ 1,5 մլն մարդկանց շարքը, որոնք ստացել են պատվաստանյութի առաջին չափաբաժինը:
20:00 • 09.01.21Անտարկտիդայի օզոնային անցքը փակվել է օդերևութաբանական պայմանների և մթնոլորտում օզոնը քայքայող նյութերի առկայության հետևանքովԱնտարկտիդայի վրա գտնվող օզոնային անցքը փակվել է օդերևութաբանական պայմանների և մթնոլորտում օզոնը քայքայող նյութերի առկայության արդյունքում: Այս մասին հայտնում է «Կորեսպոնդենտ»-ը՝ օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությանը հղումով։
19:44 • 09.01.21Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռըՀումանիտար օգնությունը ներառում է առաջին անհրաժեշտության ապրանքներ, բժշկական պարագաներ, հագուստ և սնունդ։
19:16 • 09.01.21Մահացել է առաջին խորհրդային ատոմային ռումբը ստեղծող գիտնականներից Իսսակ ԽալատնիկովըԿյանքի 102-րդ տարում մահացել է առաջին խորհրդային ատոմային ռումբի ստեղծման և նախագծման անմիջական հեղինակներից վերջինը, նշանավոր գիտնական, ՌԴ Գիտությունների ակադեմիայի Լանդաուի անվան տեսական ֆիզիկայի ինստիտուտի պատվավոր տնօրեն Իսսակ Խալատնիկովը:
18:28 • 09.01.21Google Play-ից հեռացվել է Parler-ը. հավելվածի միջոցով միմյանց հետ էին հաղորդակցվում Թրամփի կողմնակիցներըGoogle ընկերությունը հեռացրել է Parler հավելվածը, որով ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները հաղորդակցվում էին։ Այս մասին հայտնում է CNN-ը։
17:58 • 09.01.21Նվաստացուցիչ հայտարարությունը ստորագրած անձին հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մեր անունից որևէ նոր փաստաթուղթ ստորագրելու լիազորություն չենք տալիս. մի շարք գիտնականների հայտարարությունըՍիրելի´ հայրենակիցներ, մենք պարտավոր ենք մեր ազգի ու պետականության առջև ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ճակատներում խորացող մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացման շուրջ ձևավորել հասարակական համերաշխության մթնոլորտ՝ վերահաստատելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջը:
