Իրադարձային
-ից
-ը
07:09 • 10.01.21Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Շիրակում, Կոտայքում, Տավուշում և ԵրևանումՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով
07:05 • 10.01.21Իրանի դեմ պատժամիջոցները չչեղարկելու դեպքում ՄԱԳԱՏԷ-ի դիտորդներին երկրից արտաքսելու և մինչև 20% ուրան հարստացնելու Թեհրանի որոշումը ԱՄՆ-ը շանտաժ է համարում2018 թ-ին Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո 2019 թ-ին Իրանը փուլ առ փուլ դադարեցրեց գործարքով ստանձնած պարտավորությունների կատարումը
06:46 • 10.01.21Իլոն Մասկի կարողությունը վերջին օրերին ավելացել է մոտ 14.5 միլիարդ դոլարով՝ հասնելով աննախադեպ՝ 209 միլիարդի. BloombergՄասկի կարողության նման աճի պատճառը նրա բաժնետոմսերի թանկացումն է
06:33 • 10.01.21Ղազախստանում խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններ ենԽորհրդարանի ստորին պալատում մանդատների համար պայքարում է Ղազախստանում գործող 6 կուսակցությունից 5-ը
06:20 • 10.01.21Ինդոնեզիայի փրկարարները Ճավայի ծովում կործանված Boeing-ի ուղևորների մարմինների մասեր են հայտնաբերելՕդանավում առնվազն 65 մարդ է գտնվել՝ 53 ուղևոր, որոնց թվում՝ 10 երեխա և անձնակազմի 12 անդամ
05:58 • 10.01.21Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով ավելի քան 62 հազար մարդ է վարակվել. RTԿորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 202 631-ի, իսկ ապաքինվածների թիվն անցել է 7 միլիոնից
05:41 • 10.01.21Էստոնիայի վարչապետը դատապարտել է Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու ընդդիմադիրների նախաձեռնությունն ու շեշտել՝ նման բան լինել չի կարողՆա նաև հույս է հայտնել, որ երկրի նախագահը ևս կդատապարտի այդ նախաձեռնությունը
04:58 • 10.01.21ԱՄՆ գործող փոխնախագահ Մայք Փենսը կմասնակցի Բայդենի երդմնակալության արարողությանը. NBCԲայդենն իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ կողջունի Փենսի ներկայությունն արարողությանը՝ հավելելով, թե ուրախ է, որ Թրամփը բոյկոտում է երդմնակալությունը
04:36 • 10.01.21ԱՄՆ-ում կանխատեսում են, որ Կապիտոլիումի գրոհից հետո երկրի ողջ տարածքում կորոնավիրուսի նոր ալիք կբռնկվի. РИА НовостиՍպասվում է, որ առաջիկա ամիսներին կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշները՝ օրական 2500–5000 մահվան դեպքի սահմաններում, պահպանվելու են
03:58 • 10.01.21Կիպրոսում կորոնավիրուսային իրավիճակի պատճառով մինչև հունվարի վերջ կարանտին է սահմանվել. ТАССԵրկրի բնակիչներին կթույլատրվի դուրս գալ տնից միայն անհրաժեշտության դեպքում և բացառապես բնակարանը լքելու նպատակի և ուղղության մասին հատուկ համարին հաղորդագրությում ուղարկելով թույլտվություն ստանալու դեպքում
03:32 • 10.01.21Թրամփը Ջորջիայում գործող քննչական խմբի ղեկավարին հորդորել է ընտրակեղծիքների մասին փաստեր գտնել, որպեսզի կարողանա ապահովել իր հաղթանակը նահանգում. The Washington PostՋորջիայի նահանգապետն էլ, ըստ պարբերականի, պնդել է, որ ընտրությունների արձանագրվող արդյունքները համապատասխանեն իրականությանը
02:46 • 10.01.21Ղրղզստանում հունվարի 10-ին պետական կառավարման ձևի հարցով հանրաքվե և նախագահական արտահերթ ընտրություններ են անցկացվելուՊետական կառավարման կարգի փոփոխության հարցով հանրաքվեի քվեաթերթիկում քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն՝ կողմ են նախագահակա՞ն, խորհրդարանակա՞ն ձևին, թե՞ դեմ են երկուսին էլ
01:59 • 10.01.21Վթարի հետևանքով ողջ Պակիստանը մնացել է առանց էլեկտրամատակարարմանՊակիստանի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ իրավիճակը անձամբ իր վերահսկողության տակ է վերցված և կոչ է արել քաղաքացիներին հանդարտություն պահպանել
01:47 • 10.01.21Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
23:57 • 09.01.21Աշխարհի ամենահարուստ մարդը ճանաչված Իլոն Մասկը մտադիր է վաճառել ունեցվածքի մի մասը՝ Մարսի գաղութացման ծրագիրն իրագործելու համար. Business InsiderԱմերիկյան SpaceX и Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, որն օրեր առաջ դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ ավելի քան 185 մլրդ դոլար կարողությամբ, որոշել է վաճառել դրա մի մասը՝ Մարսում բնակավայր կառուցելու համար:
