Կիպրոսում կորոնավիրուսային իրավիճակի պատճառով մինչև հունվարի վերջ կարանտին է սահմանվել. ТАСС

03:58 • 10.01.21

Կիպրոսում կորոնավիրուսային իրավիճակի սրման պատճառով հունվարի 10-ից կարանտին կսահմանվի, հաղորդում է ТАСС-ը:

Երկրի բնակիչներին կթույլատրվի դուրս գալ տնից միայն անհրաժեշտության դեպքում և բացառապես բնակարանը լքելու նպատակի և ուղղության մասին հատուկ համարին հաղորդագրությում ուղարկելով թույլտվություն ստանալու դեպքում: Ավելին՝ բնակիչներն այս եղանակով տնից դուրս գալ կարող են օրական միայն երկու անգամ: Տնից դուրս եկող բոլոր քաղաքացիները պետք է անձը հաստատող փաստաթուղթ ունենան:

Նախորդ անգամ նման սահմանափակումներ Կիպրոսում կիրառվել են գարնանը: Այս անգամ դրանք գործելու են մինչև հունվարի վերջ. փակ են լինելու հանրախանութները, առևտրի խոշոր կենտրոնները, կինոթատրոնները, գեղեցկության սրահները, մարզասրահներն ու խաղահրապարակները: