Թրամփը Ջորջիայում գործող քննչական խմբի ղեկավարին հորդորել է ընտրակեղծիքների մասին փաստեր գտնել, որպեսզի կարողանա ապահովել իր հաղթանակը նահանգում. The Washington Post

03:32 • 10.01.21

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ տարեվերջին զանգահարել է Ջորջիա նահանգում գործող քննչական խմբի ղեկավարին ու խնդրել նախագական ընտրությունների արդյունքների կեղծման փաստեր հայտնաբերել, գրում է The Washington Post պարբերականը:

Ինչպես հայտնում է պարբերականը, հեռախոսազրույցի՝ իրենց մոտ առկա ձայնագրությունից պարզ է դառնում, որ դրանից հետո Թրամփը զանգահարել է նաև Ջորջիայի նահանգապետ, հանրապետական Բրեդ Ռաֆֆենսպերերին ու հորդորել բավարար թվով ձայներ ապահովել, որպեսզի ինքը հաղթանակ տանի Ջորջիայում:

Ավելի վաղ՝ հունվարի 3-ին, պարբերականը հրապարակել էր Թրամփի և Ջորջիայի նահանգային իշխանության ներկայացուցիչների հետ ունեցած հեռախոսազրույցի ձայնագրություն, որի ժամանակ նահանգապետ Ռաֆֆենսպերերին և նրա իրավախորհրդատու Ռայան Ջերմանին ակնարկել է, որ իր խնդրանքին հետամուտ չլինելու դեպքում կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել:

Պարբերականի հաղորդմամբ՝ վերջիններն էլ պնդել են, որ ընտրությունների արձանագրվող արդյունքները համապատասխանեն իրականությանը, և այն խախտումները, որոնց մասին Թրամփն է խոսում, չեն գրանցվել:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են: Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել: