Վթարի հետևանքով ողջ Պակիստանը մնացել է առանց էլեկտրամատակարարման
Էլեկտրական ցանցերում վթարի հետևանքով ողջ Պակիստանում դադարել է էլեկտրամատակարարումը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով պակիստանյան լրատվական Dawn գործակալությանը:
Հաղորդվում է, որ Պակիստանի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ իրավիճակը անձամբ իր վերահսկողության տակ է վերցված և կոչ է արել քաղաքացիներին հանդարտություն պահպանել՝ վստահեցնելով, որ իշխանություններն անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում էլեկտրամատակարարումը վերականգնելու նպատակով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են նկատվել մայրաքաղաք Իսլամաբադում և մի շարք այլ խոշոր քաղաքներում:










