Ղրղզստանում հունվարի 10-ին պետական կառավարման ձևի հարցով հանրաքվե և նախագահական արտահերթ ընտրություններ են անցկացվելու

02:46 • 10.01.21

Ղրղզստանում այսօր՝ հունվարի 10-ին, պետական կառավարման ձևի փոփոխության հարցով հանրաքվե և նախագահական արտահերթ ընտրություններ են անցկացվելու, հաղորդում է ТАСС-ը: 

«Նախագահական արտահերթ ընտրությունները կհամարվեն կայացած մասնակցության ցանկացած շեմի պարագայում, իսկ հանրաքվեն՝ 30% և ավելի մասնակցության դեպքում: Նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակ կարող է տանել այն թեկնածուն, որի օգտին ընտրողների կեսից ավելին քվեարկի: Երկրորդ փուլ կանցկացվի, եթե թեկնածուներից որևէ մեկը ձայների կեսից ավելին չստանա»,- ТАСС-ի հետ զրույցում հայտնել է երկրի ԿԸՀ անդամ Գուլնար Ջուրաբաևը:

Պետական կառավարման կարգի փոփոխության հարցով հանրաքվեի քվեաթերթիկում քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն՝ կողմ են նախագահակա՞ն, խորհրդարանակա՞ն ձևին, թե՞ դեմ են երկուսին էլ:

Հանրաքվեն խորհրդատվական բնույթ է կրելու: