Էստոնիայի վարչապետը դատապարտել է Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու ընդդիմադիրների նախաձեռնությունն ու շեշտել՝ նման բան լինել չի կարող
Ռուսաստանի միանալու հարցով հանրաքվեի անցկացումն Էստոնիայում անհնար է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը՝ ի պատասխան խորհրդարանի մի խումբ ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությանը, հաղորդում է РБК-ն:
«Հանրապետության Սահմանադրության առաջին գլխում ամրագրված է, որ Էստոնիան անկախ, ժողովրդավարական պետություն է, որտեղ ժողովուրդը պետական բարձրագույն իշխանության կրողն է»,- գրել է Ռատասը:
Էստոնիայի ղեկավարը կարծում է, որ «քաղաքական բոլոր ուժերը պետք է միանշանակորեն դատապարտեն նման քայլերը» (Ռուսաստանի միանալու հարցով հանրաքվեի նախաձեռնությունը - խմբ.):
Նա նաև հույս է հայտնել, որ երկրի նախագահը ևս կդատապարտի այդ նախաձեռնությունը:










