Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով ավելի քան 62 հազար մարդ է վարակվել. RT

05:58 • 10.01.21

Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 62 290 նոր դեպք է գրանցվել, հաղորդում է RT-ն:

Համավարակի սկզբից մինչ այժմ Բրազիլիայում, ընդհանուր առմամբ, վարակման 8 075 998 դեպք է գրանցվել: 

Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 202 631-ի, իսկ ապաքինվածների թիվն անցել է 7 միլիոնից:

Բրազիլիան թե վարակման դեպքերի օրական և ընդհանուր թվով և թե մահվան դեպքերի ցուցանիշով շարունակում է առաջատարներից մեկը մնալ աշխարհում. առաջին տեղում ԱՄՆ-ն է, երկրորդում Հնդկաստանն, ապա՝ Բրազիլիան: