Google Play-ից հեռացվել է Parler-ը. հավելվածի միջոցով միմյանց հետ էին հաղորդակցվում Թրամփի կողմնակիցները

18:28 • 09.01.21

Google ընկերությունը հեռացրել է Parler հավելվածը, որով ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները հաղորդակցվում էին։ Այս մասին հայտնում է CNN-ը։ 

Նշվում է՝ Parler-ը նախազգուշացրել էր անընդունելի բովանդակություն տեղադրելու մասին։ 

Բացի այդ՝ հավելվածը չի թույլատրվի Google Play հարթակում, քանի դեռ չի փոխել իր «չափավորության քաղաքականությունը»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը՝ Թրամփը արգելափակվել էր միանգամից երեք սոցիալական ցանցերի կողմից: Facebook և Instagram սոցցանցերը մեկ օրով սառեցրել էին ԱՄՆ ներկայիս նախագահի օգտահաշիվները, իսկ Twitter-ն ընդմիշտ է արգելափակել Թրամփի օգտահաշիվը: 

Google Play-ից հեռացվել է Parler-ը. հավելվածի միջոցով միմյանց հետ էին հաղորդակցվում Թրամփի կողմնակիցները