Իրադարձային
-ից
-ը
12:10 • 24.12.20Մի քանի դեպք է պարզվել, որ մարմինների նույնականացումը այդքան էլ ճշգրիտ չի կատարվել. Նիկոլ ՓաշինյանԱռողջապահության նախարարը տեղեկացրեց, որ դա շտապելու հետևանքն է, ոչ թե ԴՆԹ-ով նույնականացնելու: Նա պարզաբանեց, որ վիզուալ նույնականացում է եղել, հետո ԴՆԹ-ով պարզվել է՝ սխալմունք է եղել:
12:05 • 24.12.20Մեր երկիրը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված. Նիկոլ ՓաշինյանԱյսօր կառավարության հերթական նիստին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով կորոնավիրուսի դեպքերին, ասաց, որ այսօր առավոտյան տվյալներով՝ երեք․․․
12:01 • 24.12.20Սինգապուրում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամով վարակման առաջին դեպքը. վարակակիրը Մեծ Բրիտանիայից վերադարձած 17-ամյա ուսանողուհի էՍինգապուրում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամով վարակման առաջին դեպքը։ Այս մասին հայտնում է Strait Times-ը, նշելով, որ այն ի հայտ է բերվել 17-ամյա ուսանողուհու մոտ, որը դեկտեմբերի 6-ին է վերադարձել Մեծ Բրիտանիայից։
11:53 • 24.12.20ԱՄՆ Բալթիմոր քաղաքում պայթյունի հետևանքով 23 մարդ է տուժելԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի հրշեջ ծառայությունից տեղեկացրել են, որ քաղաքի բազմահարկ գրասենյակային շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 23-ի, հայտնում է eadaily.com լրատվական գործակալությունը:
11:50 • 24.12.20Ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանի գլուխը մտնի, որ ինքը չի կարող հայ ժողովրդի շահն առաջ տանել․ Արմեն Մինասյան (տեսանյութ)Այն, որ Նիկոլ Փաշինյանը չի ուզում հեռանալ, փաստ է, դա նաև ինքն է հայտարարել։ Ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ հայ ժողովրդի առաջ եղած․․․
11:45 • 24.12.20Տանզանիայում ռուս միլիարդատեր է մահացելՄիլիարդատերը 18-ամյա դստեր հետ մեկնել էր Տանզանիա՝ Ամանորը դիմավորելու: Դուստրը նրա դին հայտնաբերել է հյուրանոցի համարում:
11:43 • 24.12.20Մաքրվել է 274 հա տարածք, 105 կմ ճանապարհ, վնասազերծվել է ավելի քան 8700 պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ-ն պատմել է Լեռնային Ղարաբաղում ականազերծման գործընթացի մասինԼեռնային Ղարաբաղում իրականացվող գործողությունների ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 270 հա տեղանք:
11:41 • 24.12.20Թրամփը վետո է կիրառել 2021 ֆինանսական տարվա ռազմական բյուջեի նախագծի նկատմամբ«Բազմաթիվ դրույթներ ուղղակիորեն հակասում են իմ վարչակազմի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես՝ զինծառայողներին տուն վերադարձնելու ջանքերին»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:
11:33 • 24.12.20ՌԴ ԱԻՆ-ը մարդասիրական օգնությունն ամբողջ ծավալով հասցրել է ԼՂԼեռնային Ղարաբաղի բնակչության համար նախատեսված մարդասիրական օգնությունը հասցվել է ամբողջական մասշտաբով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը:
11:29 • 24.12.20Օնի՛կ Գասպարյան, դիմում եմ Ձեզ, կառավարության շենքում նստած է մի անմեղսունակ, Ձեր պարտականությունը կատարեք, միացեք ժողովրդին, այս անմեղսունակին ասեք՝ հեռանա. Գեղամ ՄանուկյանԱյս շենքում գտնվող կառավարությա՛ն անդամներ, դուք ամբողջ կազմով հիմա ՀՀ ու Արցախի ազգային անվտանգության համար մեծագույն վնաս եք
11:23 • 24.12.20Արցախի փրկարարները որոնում են սկսել Զանգելանի հատվածում. Ֆիզուլի, Ջաբրայիլ ուղղությամբ հանվել է 8 աճյունԸնդհանուր առմամբ, մինչ այսօր մարտական գործողությունների հետևանքով զոհվածների հայտնաբերված աճյունների թիվը կազմում է 1069:
11:20 • 24.12.20Ադրբեջանն այսօր պատրաստվում է այն պատերազմին, որին մասնակցելու են մեր երեխաները և թոռները, դա չնկատելն անթույլատրելի է, իսկ մեր երկիրը շատ հաստատուն քայլերով գնում է կործանման. Դավիթ ՀարությունյանԱդրբեջանն այսօր պատրաստվում է այն պատերազմին, որին մասնակցելու են մեր երեխաները և թոռները, դա չնկատելն անթույլատրելի է, իսկ մեր երկիրը շատ հաստատուն քայլերով գնում է․․․
11:11 • 24.12.20Առուշ Առուշանյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունըԳորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը դատարանը մերժեց, Առուշ Առուշանյանը չի կալանավորվի:
11:10 • 24.12.20Պատրաստվեք ու քվեարկեք ՀՀ գլխավոր դավաճանին՝ Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու համար. Արծվիկ Մինասյանը՝ կառավարության 14 անդամներինՄինասյանը նշեց, որ ՀՀ անվտանգությանը ամեն վայրկյան սպառնում է կոտորում, կործանում, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր մարդու համար այսօր Հայաստանը դրարձել է վտանգավոր վայր.
11:09 • 24.12.20Նոր տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ ԱռուշանյանԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը:
