Սինգապուրում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամով վարակման առաջին դեպքը. վարակակիրը Մեծ Բրիտանիայից վերադարձած 17-ամյա ուսանողուհի է

12:01 • 24.12.20

Սինգապուրում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամով վարակման առաջին դեպքը։ Այս մասին հայտնում է Strait Times-ը, նշելով, որ այն հայտնաբերվել է 17-ամյա ուսանողուհու մոտ, որը դեկտեմբերի 6-ին է վերադարձել Մեծ Բրիտանիայից։

Վարակակիրն օգոստոսից գտնվել է այնտեղ։

Բացի այդ, կասկածներ կան, որ շտամով վարակվել է ևս 11 անձ, բայց արդյունքները դեռևս հաստատված չեն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սինգապուրի իշխանությունները խստացրել էին երկիր մուտքի սահմանափակումներն ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգից և Մեծ Բրիտանիայից։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը կորոնավիրուսային վարակի նոր մուտացիան հայտնաբերվել է Միացյալ Թագավորությունում դեկտեմբերի կեսերին: Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ նոր SARS-CoV-2- ը սովորականից արագ է տարածվում և գերակշռող է դարձել Լոնդոնում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ տարատեսակը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան նախնական տարբերակը: