Տանզանիայում ռուս միլիարդատեր է մահացել

11:45 • 24.12.20

Տանզանիայի Զանզիբար կղզում արձակուրդի ժամանակ մահացել է ռուս միլիարդատեր Իգոր Սոսինը՝ OBI և «Ծերուկ Խոտաբիչ» մանրածախ առևտրի ցանցերի նախկին համասեփականատերը, հայտնում է eadaily.com լրատվական գործակալությունը՝ նշելով, որ մի քանի լրատվամիջոցներ հայտնում են նրա մահվան մասին ՝ վկայակոչելով տարբեր աղբյուրներ:

Միլիարդատերը 18-ամյա դստեր հետ մեկնել էր Տանզանիա՝ Ամանորը դիմավորելու: Դուստրը նրա դին հայտնաբերել է հյուրանոցի համարում:

Մահվան պատճառը չի հաղորդվում, սակայն նախնական վարկածի համաձայն, դա կարող էր սրտի կաթված լինել:

Հայտնի է, որ Սոսինը գարնանը վարակված է եղել կորոնավիրուսով: Գործարարը 53 տարեկան էր:

Սոսինի անունը ավելի լայն շրջանակներում հայտնի է դարձել 2015 թվականին, երբ նրա ավագ որդին Եգորը սպանել է մորը՝  Անաստասիա Սոսինային: