Մեր երկիրը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված. Նիկոլ Փաշինյան

12:05 • 24.12.20

Այսօր կառավարության հերթական նիստին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով կորոնավիրուսի դեպքերին, ասաց, որ այսօր առավոտյան տվյալներով՝ երեք օրվա մեջ ունեցել ենք կորոնավիրուսի 702 դեպք: «Մոտ երկու շաբաթ է՝ որևէ պացիենտ չունենք, որ տանը սպասում է բուժօգնության: Մենք սկսել ենք որոշ հիվանդանոցներ վերադարձնել բնականոն գործունեությանը, այդ տրամաբանությամբ հետևում ենք զարգացումներին, կոչ ենք անում հակահամաճարակային կաննոները պահպանել»,-ասաց բա:

Նան նշեց, որ հիմա մարդիկ ավելի քիչ են օդափոխում սենյակները, և ռիսկը մեծ է, հավելյալ ջանքեր պետք                է գործադրել:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ մեր երկիրը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված: Առաջին ալիքի ժամանակ շատ էին հնչում քննադատություններ, որոնց մեծ մասը քաղաքականացված էր, որ մեզ ի ցույց էին դնում այլ օրինակներ, թե տեսեք՝ որքան վատ են կառավարվում կորոնավիրուսի դեպքերը Հայաստանում, բայց մեր կանխատեսումն  իրականություն դարձավ, որ երկրները լինելու են նույն իրավիճակում, և դա ընդամենը ժամանակացույցի հարց է»,-ասաց նա:

Առողջապահության նախարարը տեղեկացրեց նաև, որ ՀՀ-ում մահացության տոկոսը շատ ցածր է՝ մեկ ու կես տոկոսի շրջանակում է տատանվում, իսկ մեզանից շատ ավելի զարգացած երկրներում այդ թիվը տատանվել է մինչև տասը տոկոսի շրջանակում:

«Նույնիսկ վատ ժամանակները երկու տոկոսից չի անցել մեզ մոտ մահացության ցուցանիշը»,-ասաց նա: