Իրադարձային
-ից
-ը
14:31 • 04.11.20Արցախից Հայաստան ապօրինի զենք, զինամթերք բերելու վերաբերյալ ՔԿ-ում 9 քրգործ կա. որպես կանոն, խնդիրը պահեստազորայինների հետ է կապված. ՔԿ նախագահի տեղակալՎարձկանների հետ կապված՝ Քննչական կոմիտեում քննվող գործի նշանակությունը շատ-շատ մեծ է՝ ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական առումով: Այս մասին այսօր ԱԺ-ում․․․
14:23 • 04.11.20Ռազմաճակատում տղաների ոգին ավելի բարձր է, քան թիկունքում. Գագիկ Սարուխանյան (տեսանյութ)Հյուսիսային ուղղությամբ՝ Մատաղիսի մոտակայքում, մենք չունենք որևէ զոհ, ոչ մի մետր չենք նահանջել, չնայած հրետանուց և օդից մեզ կարկտահարում են, շատ․․․
14:20 • 04.11.20«Այսօր պաշտոնապես կարգելվի թուրքական «Գորշ գայլեր»-ի գործունեությունը Ֆրանսիայում». Արման Թաթոյանին այս մասին հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանըԻմ անկեղծ երախտագիտությունը հայտնեցի դեսպանին այս կարևորագույն որոշման համար։
14:19 • 04.11.20«Թեհրանի համար կարևոր չէ՝ ով կհաղթի ԱՄՆ ընտրություններում». Ռոհանի«Թեհրանի համար կարևոր է ամերիկյան հաջորդ վարչակազմի քաղաքականությունը, այլ ոչ թե այն, թե ով կհաղթի ԱՄՆ ընտրություններում: Մենք ցանկանում ենք, որ մեզ հարգեն, այլ ոչ թե պատժամիջոցների ենթարկեն»,-Ռոհանիի խոսքը մեջբերում է reuters.com-ը:
14:09 • 04.11.20Բերձորից հարավ-արևելք ընկած ճակատային գծում թշնամին ձեռնարկել է 2 հարձակում, որոնց ընթացքում կորցրել է 5 տանկ, 2 ՀՄՄ և հետ շպրտվել ելման դիրքեր․ ՊԲԱյսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում թշնամական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը:
14:07 • 04.11.20Տող գյուղից մի բնակիչ օտարերկրյա լրագրողին պատմել է, որ ադրբեջանցիներն իր հարևանին և Մայոր անունով հայի են գլխատել, սպանել են նաև 82-ամյա տարեց անձի. Արցախի ՄԻՊԱդրբեջանական իշխանություններն ու հասարակությունն ուղղակի կերպով խրախուսում են պատերազմական հանցագործություններն ու անմարդկային վերաբերմունքը հայերի․․․
14:05 • 04.11.20Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ստացիոնար բուժում ստացող հղի կնոջ առողջական վիճակը գնահատվում է բավարար․ Արցախի ԱԻՊԾՍտեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 28 շաբաթական հղի կինը։
14:00 • 04.11.20«ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների ֆոնին երկրում ստեղծվում է պայթյունավտանգ իրադրություն». Գերմանիայի ՊՆԻնչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, նման կարծիք է հայտնել Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ Կարենբաուերը գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում:
13:38 • 04.11.20252 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 697 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ, 7155 զոհ. հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները․ ինֆոգրաֆիկաՀայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները։
13:36 • 04.11.20Լոս Անջելեսում 40 մարդ է ձերբակալվել չարտոնված հավաքին մասնակցելու համար (տեսանյութ)Լոս Անջելեսի ոստիկանությունը գիշերը շուրջ 40 մարդ Է ձերբակալել, որոնք ուղեփակել են երկաթուղին եւ հրաժարվել են հեռանալ այն բանից հետո, երբ հավաքը հայտարարվել Է անօրինական, տեղեկացնում Է ktla.com-ը:
13:30 • 04.11.20Սաակաշվիլին հայտնել է կորոնավիրուսով վարակվելու մասին«Կարևորը հասարակության համախմբումն է։ Պետք չէ որևէ բանից վախենալ: Ես ինքս մի քանի շաբաթ առաջ վարակվել եմ կորոնավիրուսով, ոչ ծանր գրիպից թեթև եմ տարել։ Շատերն են այդ մասին ասում։ Բայց, իհարկե, անհրաժեշտ է զգույշ լինել»,- հայտարարել է Սաակաշվիլին։
13:18 • 04.11.20Վայքի ոստիկանները Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք են հայտնաբերել (տեսանյութ)Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Արցախից վերադարձած անձանց խուզարկությամբ ու մեքենաների զննությամբ հայտնաբերել են․․․
13:11 • 04.11.20Արցախի ՊԲ-ն հրապարակել է ոչնչացված թշնամական ԱԹՍ-ները ցուցադրող տեսանյութԱրցախի ՊԲ-ն հրապարակել է տեսանյութ, որում ցուցադրվում են ոչնչացված թշնամական ԱԹՍ-ները։
13:10 • 04.11.20ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցվելՎերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացել է 389 մարդ, ինչն առ այսօր գրանցված մեկ օրվա կտրվածքով մահացության առավելագույն ցուցանիշն է։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»ն՝ հղում
13:03 • 04.11.20Գիշերը Շուշիում բավականին թեժ է եղել. Շուշին, Մարտունին և այլ բնակավայրեր թիրախավորվել են կասետային զինատեսակներով. Արցախի ՄԻՊ (տեսանյութ)Նա նշեց, որ մեր կորուստների ու վիրավորների զգալի մասը հենց կասետային զինատեսակներից է արձանագրվել:
