Իրադարձային
-ից
-ը
22:52 • 17.10.20Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները․ Արցախի ԱԳՆՈղջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և Հայաստանի ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։
22:25 • 17.10.20Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ից հաստատել մարդասիրական զինադադարՀայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:
22:14 • 17.10.20ՅՈւՆԻՍԵՖ-ը կոչ է արել անհապաղ իրագործել մարդասիրական հրադադարը Լեռնային ՂարաբաղումԼեռնային Ղարաբաղում և դրա սահմաններից դուրս շարունակվող հակամարտությունը սարսափելի և անթույլատրելի վնաս է հասցնում երեխաներին:
22:01 • 17.10.20Հարավային ուղղությամբ հակառակորդի 2-3 տասնյակ ավտոմեքենայով շարասյունը փորձել է հարձակում զարգացնել, հայ հրետանավորները խոցել են նրանց. ՊՆ ներկայացուցիչ (տեսանյութ)Տարբեր ուղղություններով այսօր համառ մարտեր են ընթացել, որոշ տեղերում մարտերն այս պահին էլ շարունակվում են:
21:43 • 17.10.20«Չենք կարող թույլ տալ Հայոց ցեղասպանության կրկնությունը». Վլադիմիր Սոլովյովը՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին«Մեր սահմանից 80 կմ հեռավորությամբ սիրիացի ահաբեկիչներ են գտնվում: Մենք նրանց Սիրիայում էինք փորձում վերանցել, այժմ նրանց այստեղ են բերել»,- հավելել է Սոլովյովը:
20:48 • 17.10.20Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ․ Արցախի ՄԻՊԱրցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
20:47 • 17.10.20Կարո Փայլանը դիմել է ԵԱՀԿ Միսնկի խմբին՝ խնդրելով ակտիվացնել հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերըԹուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ խնդրելով քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հասնելու համար:
20:34 • 17.10.20Ադրբեջանն Արցախում հոսպիտալին հարվածելու կադրերը ներկայացնում է որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում․ ՊՆ խոսնակԻնչքան վայրագ պիտի լինես, տիկին Մեհրիբան, որ խոցես ռազմական հոսպիտալը և այնուհետև պաշտոնապես հրապարակես որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում:
20:32 • 17.10.20Ռուստամը մեր օրերի Աբրահամներից է, ով իր հայրենապաշտությամբ զոհասեղանին դրեց ոչ միայն իր, այլև զավակի մատաղ կյանքը․ Արցախի նախագահն իր վշտակցությունն է հայտնել Ռուստամ Գասպարյանի հարազատներինԵրբեք չեմ մոռանա Ռուստամի հետ մեր վերջին հանդիպումը Հադրութ քաղաքի մատույցներում, որտեղ նա մեզ հետ մասնակցեց պատասխանատու առաջադրանքի քննարկման գործին:
20:18 • 17.10.20«Թուրքիան ուղիղ ռազմական միջամտություն է սկսել և փորձում է մտնել և մնալ Հարավային Կովկասում». Ժիրինովսկին ԼՂ հակամարտության գործում Թուրքիայի գործողությունների մասինՌուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գործում Թուրքիայի ռազմական ներգրավվածությանը:
20:06 • 17.10.20Իսրայելում ադրբեջանցիները մահակներով և քարերով հարձակվել են խաղաղ հայ ցուցարարների վրաԻսրայելում մոտ 20 ադրբեջանցի մահակներով և քարերով հարձակվել է խաղաղ հայ ցուցարարների վրա, որոնք Հայաստանի և Արցախի դրոշներով ավտոերթ էին իրականացնում` Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ:
20:05 • 17.10.20Այս պահի դրությամբ մեր տվյալներով առկա է առնվազն 36 քաղաքացիական զոհ և 115 քաղաքացիական վիրավոր. Արտակ Բեգլարյան (տեսանյութ)Բեգլարյանի խոսքով՝ հարձակումների թիրախավորումները հաշվարկված են եղել, 36 զոհերից 8-ը կին է եղել, 28-ը՝տղամարդ, որոնց միջին տարիքը 50-ից բարձր է, նույն պատկերն է նաև վիրավորների պարագայում: 115 վիրավորից 95-ը լուրջ վնասվածքներ են ստացել, մոտ 20-ը՝ թեթև. 95-ից 18 կանայք են, 77-ը՝ տղամարդիկ:
20:01 • 17.10.20Թուրքիան չպետք է միջամտի Ղարաբաղյան հակամարտությանը. Ռուս Ուղղափառ եկեղեցի«Տեղի ունեցող հակամարտությունը պետք է տեղափոխել քաղաքական բանակցությունների դաշտ, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կարողանան ընդունելի որոշում կայացնել»,- ընդգծել է միտրոպոլիտ Իլարիոնը:
19:50 • 17.10.20Շոշ գյուղի հրթիռակոծության հետևանքով վիրավորվել են 36-ամյա Սողոմոն Մելքումյանը և 70-ամյա Էլմիրա Թորոսյանը․ Տեղեկատվական շտաբ1984 թվականին ծնված Սողոմոն Մելքումյանը վիրավորվել է երեկ երեկոյան՝ Ասկերանի շրջանի Շոշ գյուղում՝ Ադրբեջանի կողմից իրականացված խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով։
19:43 • 17.10.20Արցախում վիրավորված «Սև հովազ» ջոկատի հրամանատար, նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը մահացել էԱրցախում թուրքի անօդաչուն հարվածել է Ռուստամի մեքենային ու 29-ամյա որդին, հերոս որդին տեղում մահացել էր:
