Իրադարձային
-ից
-ը
00:22 • 11.09.20Ալլահշուքյուր Փաշազադեն առաջադրվել է Նոբելյան խաղաղության մրցանակիԱլլահշուքյուր Փաշազադեն առաջադրվում է երկրորդ անգամ: Թեկնածուների համար կլինի գաղտնի քվեարկություն, որի արդյունքները հայտնի կլինեն սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին:
23:57 • 10.09.20Բյուրական գյուղում Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենայի 22-ամյա վարորդը բախվել է ճամփեզրի սալաքարերին և հայտնվել ճանապարհի մեջտեղում․ նա մահացել է, 1 անձ՝ հոսպիտալացվել․ shamshyan.comՎիրավորին առաջինը օգնության են հասել գյուղացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:
23:33 • 10.09.20Հայաստանի անկախության տոնի առթիվ Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայոց եռագույնի գույներովՀայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Կանադայում ՀՀ դեսպանությունը, համագործակցելով Նիագարայի ջրվեժի լուսավորման խորհրդի հետ…
23:15 • 10.09.20Վաղը Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը կհասնի իր տրամաբանական ավարտին․ Մինաս Մարտիրոսյան (տեսանյութ)Թեև ես հացադուլի մեջ եմ, բայց տանն եմ, չեմ գիշերում Կառավարության շենքի մոտ, քանի որ Կառավարության ներկայացուցիչները խոստացան, որ վաղը ինձ հետ կքննարկեն իմ պահանջը…
22:54 • 10.09.20Արգելվում է լողավազանի ցնցուղարան ու դահլիճ մտնել հագուստով և կոշիկներով, իսկ ավազան` առանց ցնցուղ ընդունելու․ ԱԱՏՄ (տեսանյութ)Լողավազանների, բաղնիքների միկրոկլիման պետք է ստուգվի 4 ժամը 1 անգամ։ Համավարակի շրջանում հյուրանոցային տնտեսությունների համար պարետի որոշմամբ սահմանվել են․․․
22:32 • 10.09.20ՀՊՏՀ-ում դասաժամերը բաշխվել են առանց դասախոսների մրցութային ընտրության․ բուհի ապօրինի ղեկավարի հաղորդմամբ՝ դա պայմանավորված է պարետի սահմանափակումներով․ Ռուբեն ՀայրապետյանԱնկախ բոլոր տարաձայնություններից՝ ինձ անկեղծորեն հետաքրքրում է՝ սա այն է, ինչ «հեղափոխական» նախարարը և փոխնախարարը ցանկանում էին ունենա՞լ համալսարանում…
22:21 • 10.09.20Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշովՍեպտեմբերի 10-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 15 291, մահացության ցուցանիշը՝ 306:
21:55 • 10.09.20Լիբանանի իշխանությունները հայտնել են Բեյրութի նավահանգստում այսօր տեղի ունեցած հրդեհի պատճառըԼիբանանի աշխատանքի նախարարի պաշտոնակատար Միշել Նաջարը հայտնել է, որ այսօր Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը կարող էր լինել վերանորոգման աշխատանքների ժամանակ անկյունահղկիչի օգտագործումը:
21:35 • 10.09.20Ուկրաինայում տղամարդը կրակել է իր որսորդական հրացանից և վիրավորել հարևան գյուղում բնակվող կնոջըԿիևի բնակիչը ժամանել է Օբուխովսկի շրջան իր զենքը վաճառելու համար: Մինչ վերջինս զենքն էր ցուցադրում ընկերներին, պատահական կրակոց է արձակվել:
21:24 • 10.09.20Աննա Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղարՎստահ եմ, որ այս կառույցում ևս մեր համագործակցությունը կլինի հետաքրքիր և ակտիվ։
21:17 • 10.09.20Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը հոսպիտալացվելԿատարվում է քննություն։
21:17 • 10.09.20Բացօթյա տարածքներում դիմակ դնելը համաճարակաբանական տեսանկյունից ոչ մի դեր չի խաղում. պարտադրանքը դիմակը դարձնում է հակահիգիենիկ և միայն չտուգանվելու պարագա. համաճարակաբանԱմռան ամիսներին շատ կանխատեսելի էր, որ կորոնավիրուսի վարակի նվազում նկատվելու է, քանի որ մարդիկ բաց տարածքներում ավելի շատ են ժամանակ անցկացնում, փակ...
20:56 • 10.09.20Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել․ նախնական տվյալներով՝ առկա է հրդեհի երկու օջախԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և քաղաքապետարանի երկու ջրատար տեղում իրականացնում են հերթապահություն։
20:20 • 10.09.20Լեսբոս կղզու ճամբարում տեղի ունեցած հրդեհից հետո հազարավոր փախստականներ երկու գիշեր փողոցում են անցկացրելՄոտ 13 000 փախստական գիշերն անցկացրել են ճանապարհի եզրին, սուպերմարկետների կայանատեղիներում և դաշտերում:
20:04 • 10.09.20Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են MAN և ЗИЛ մակնիշի բեռնատարները. ցորենով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է․ shamshyan.comՈստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
