Լիբանանի իշխանությունները հայտնել են Բեյրութի նավահանգստում այսօր տեղի ունեցած հրդեհի պատճառը
Լիբանանի աշխատանքի նախարարի պաշտոնակատար Միշել Նաջարը հայտնել է, որ այսօր Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը կարող էր լինել վերանորոգման աշխատանքների ժամանակ անկյունահղկիչի օգտագործումը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նախնական տվյալների համաձայն՝ էլեկտրական սարքից արձակված կայծերը կարող էին պատճառ դառնալ հրդեհի բռնկման համար:
Նաջարը շեշտել է, որ հրշեջների աշխատանքների ավարտից անմիջապես հետո հետաքննություն կսկսվի: Քննությունը պետք է պարզի կատարվածի մանրամասները:
Նախարարի խոսքով՝ հրդեհն այս պահին ամբողջովին մարվել է:
Հիշեցնենք, որ նավահանգիստի տարածքում հզոր պայթյուն և հրդեհ էր բռնկվել օգոստոսի 4-ին, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ էին մահացել, հազարավորները՝ վիրավորվել:










