Ալլահշուքյուր Փաշազադեն առաջադրվել է Նոբելյան խաղաղության մրցանակի
Այս տարի Ադրբեջանից Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու է առաջադրվել Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ, ադրբեջանցի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն:
Այս մասին հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը՝ հղում անելով Նոբելյան միջազգային տեղեկատվական կենտրոնի փոխնախագահ, գիտությունների դոկտոր Բեյբալա Ալեսքերովին: Նրա խոսքով՝ Փաշազադեի թեկնածությունը հաստատվել է փորձագիտական խմբի կողմից:
Ալլահշուքյուր Փաշազադեն առաջադրվում է երկրորդ անգամ: Թեկնածուների համար կլինի գաղտնի քվեարկություն, որի արդյունքները հայտնի կլինեն սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին:
Անոտացիա – Այս տարի Ադրբեջանից Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու է առաջադրվել Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն:










