Իրադարձային
-ից
-ը
10:13 • 03.08.20Կալիֆոռնիայում բռնկված անտառային հրդեհների հետևանքով մոտ 8000 հա հողատարածք է այրվել, տարհանվել է առնվազն 8000 մարդ (լուսանկարներ, տեսանյութեր)Ինչպես տեղական իշխանություններն են հաստատում, տները ճարահատյալ լքած քաղաքացիների համար ստեղծված տարհանման կենտրոնները կորոնավիրուսի համավարակի ֆոնին աշխատում են կարանտինային միջոցառումների խիստ պահպանմամբ։
09:50 • 03.08.20Զոդի կամրջի մոտակայքում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթԴեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
09:45 • 03.08.20Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորրը պահպանվել է, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 95 կրակոց․ ՊՆԱդրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց:
09:29 • 03.08.20Կառավարությունը վաճառքի է հանել Նորքի այգիները, 2 հա այգիների վաճառքի դեպքում երևանցիները ստիպված կլինեն մոռանալ թթվածնի մասին․ Վահագն ՎարագյանՈղջ աշխարհում գլոբալ տաքացման դեմ պայքարում են անտառածածկ տարածքների ավելացմամբ, իսկ ի՞նչ են անում Հայաստանի վարչապետն ու Երևանի քաղաքապետը:
09:23 • 03.08.20Բելառուսում՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտակայքում, զրահապատ ռազմական մեքենաների շարասյուն է նկատվել. «Новая газета» (տեսանյութ)Ընթացքի մեջ գտնվող մեքենայի սրահից նկարված տեսանյութում երևում է, որ մոտ 10 զրահափոխադրիչ կանգնած է ճանապարհի մյուս կողմում: Դեռևս անհայտ է, թե երբ և որտեղ է նկարվել տեսանյութը:
09:16 • 03.08.20Կապան-Գորիս ավտոճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվելԴեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
09:12 • 03.08.20Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 73 շենքի բնակիչներից մեկը սպառնացել է ցած նետվել 8-րդ հարկիցՕգոստոսի 2-ին՝ ժամը 18։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 73 շենքի բնակարաններից մեկի բնակիչը …
00:02 • 03.08.20Փարիզում մեկնարկում է Աստվածամոր տաճարի երգեհոնի ապամոնտաժումը, վերականգնումը 4 տարի կտևիԵրգեհոնը տաճարում է գտնվել 1733 թվականից ի վեր: Այն 8000 փող ունի և խոշորագույնն է ողջ Ֆրանսիայում:
23:54 • 02.08.20Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և որոշ մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը…
23:33 • 02.08.20Crew Dragon տիեզերանավը ջրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում (տեսանյութ)Crew Dragon տիեզերանավը ջրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսի՝ Ֆլորիդայի ափամերձ հատվածում:
23:16 • 02.08.20Գիտնականները պարզել են, թե ինչպես է իմունային համակարգն արձագանքում կորոնավիրուսինՄասնագետները կարծում են, որ օրգանիզմը վիրուսից սկսում է ազատվել արդեն վարակվելուց րոպեներ անց, և չափազանց ուժեղացված պայքարը հանգեցնում է հիվանդության ծանր ընթացքի:
23:07 • 02.08.20Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշովՀայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
22:55 • 02.08.20Հակառակորդի հրետակոծության հետևանքով սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են. Տավուշի մարզպետ (տեսանյութ)Երեկ այցելել եմ հրետակոծությունից ամենից շատ տուժած Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր համայնքներ:
22:37 • 02.08.20Ֆինլանդիայի վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ, ում հետ հանդիպում էր 16 տարիՄենք միասին ենք անցկացրել մեր ամբողջ պատանեկությունը, մեծացել ու հասունացել ենք մեր սիրելի աղջկա համար: Բոլոր մարդկանցից դու ինձ համար միակն ես»,- գրել է Մարինը:
22:24 • 02.08.20Վրաստանի նախկին վարչապետ Ժվանիայի որդուն ձերբակալել են նախկին պատգամավորի թոռանը դանակահարելու համար. ԶԼՄ-ներՎրաց ՆԳՆ-ից հայտնել են, որ Ժվանիայի որդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Առողջությանը միտումնավոր վնաս հասցնելու» հոդվածով: Վերջինիս 3-6 տարվա ազատազրկում է սպառնում:
