Զոդի կամրջի մոտակայքում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

09:50 • 03.08.20

Օգոստոսի 2-ին, ժամը 18։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդի կամրջի մոտակայքում այրվում է եղեգնուտ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող ձկնաբուծարանի տարածքում։

Հսկողությամբ այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։