Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով 

23:07 • 02.08.20

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, օգոստոսի 2-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 13 176, մահացության ցուցանիշը՝ 254:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 13 176

2. Ռուսաստան – 5830

3. Իրան - 3680

4. Ադրբեջան – 3167

5. Թուրքիա – 2758

6. Վրաստան – 295

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 254

2. Իրան – 204

3. Ռուսաստան – 97

4. Թուրքիա – 68

5. Ադրբեջան – 46

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 1-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 209, մահվան՝ 5 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 39 050 է, մահվան դեպքերինը՝ 982:

Մեկ օրում առողջացածների թիվը 193 է, ընդհանուր առողջացածներինը՝ 29 750, փաստացի բուժվողներինը՝ 8318 (մեկ օրում ավելացել է 11-ով): 

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 11-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման: