Իրադարձային
-ից
-ը
18:30 • 17.06.20Նազելի Բաղդասարյանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել մեդիադաշտի հասցեին. «Մեդիա պաշտպան»«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում օրենսդիր մարմնի և ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավարներին հետևողական լինել իրենց գործընկերների պահվածքին…
18:05 • 17.06.20Վեհափառի նախագահությամբ Մայր Աթոռում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով. քննարկվել են ազգային-եկեղեցական կյանքին առնչվող հարցերՆորին Սրբությունն ընդգծել է, որ Մայր Աթոռը շարունակելու է հորդորել եկեղեցականներին իրենց օգտակարությունը բերել ինչպես հայրենիքի, այնպես և հայոց սփյուռքի առջև ծառացած մարտահրավերների դիմագրավման և ազգային միասնականության ոգու զորացմամբ առկա խնդիրների հաղթահարման համար։
18:01 • 17.06.20Ֆիրդուսի 80 շենքի բնակիչներն իրենք են ուզում, որ այն վաճառվի և իրենք փոխհատուցում ստանան. Տիգրան Ավինյան (տեսանյութ)Ինչ վերաբերում է այն շենքերին, որոնք կարող են դիտարկվել որպես պատմամշակութային հուշարձան, էլի տեղային լուծումներ են փորձում տրվել
17:58 • 17.06.20Հանրային ՀԸ-ն 2019-ին չի պահպանել բազմակարծությունն ու միակողմանի լրատվություն է ներկայացրել․ «Մեդիա պաշտպան»«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը թե՛ 2019 թվականին, թե՛ 2020 թվականին բազմիցս նշել է Հանրային հեռուստաընկերության կողմից թույլ տրված սխալները։
17:45 • 17.06.20Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «FAV» և «ԶԻԼ-130» մակնիշների բեռնատար ավտոմեքենաները․ վարորդները հոսպիտալացվել ենՓրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են ցեմենտի պարկերը, հոսանքազրկել բեռնատարները և փակել գազի բալոնների փականները։
17:42 • 17.06.20Մոսկվայում հունիսի 16-ից վերաբացվել են բացօթյա սրճարանները, որոնք լի են եղել մարդկանցով․ մարդաշատ վայրերում է եղել նաև քաղաքապետ Սոբյանինը (լուսանկարներ)Ինչ տեսք են ունեցել բացօթյա սրճարանները վերաբացման առաջին օրը.
17:18 • 17.06.20Պերուի բնակչուհին երեք դստեր հետ ոտքով 560 կմ ճանապարհ է անցել կորոնավիրուսից «փրկվելու» համար (տեսանյութ, լուսանկար)«Հասկանում էի, թե ինչ վտանգի եմ ենթարկում երեխաներիս, սակայն այլ տարբերակ չունեի․ կա՛մ պետք է Լիմայի մեր սենյակում մահանայինք, կա՛մ ռիսկի դիմեինք և փորձեինք դուրս գալ այդտեղից»,- պատմել է Տամբոն։
17:08 • 17.06.20Կարծում եմ՝ դեռ այլ բացահայտումներ ևս սպասվում են․ Սուրեն Պապիկյանը՝ կոռուպցիոն մեխանիզմների մասին (տեսանյութ)Ամեն ինչ անում ենք, որպեսզի ունենանք որակ- խնայողություն ճիշտ հարաբերակցություն…
16:51 • 17.06.20Մոսկվայում սկսել են առցանց ձայներ գնել՝ ի պաշտպանություն սահմանադրական փոփոխությունների. «Дождь» (տեսանյութ)Ամեն գրանցման համար խոստանում են վճարել 75 ռուբլի գումար, գրանցված օգտահաշվից քվեարկելու համար` ևս 50 ռուբլի: Հեռուստաալիքի սյուժեում ասվում է, որ օրական առաջարկում են գրանցել ամենաքիչը 20 օգտահաշիվ:
16:50 • 17.06.20ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարանում անցկացվել է գումարտակային-մարտավարական զորավարժություն. խաղարկվել է մարտական հրաձգության փուլը՝ հրետանային և հետախուզական հավելյալ ուժերի ներգրավմամբԶորավարժության ամբողջ ընթացքում անձնակազմը ցուցաբերել է կրակային խոցման բարձր արդյունավետություն, ստորաբաժանումների հրամանատարները գործել են հստակ, ղեկավարումը իրականացվել է պատշաճ մակարդակով:
16:36 • 17.06.20Այսօր Կառավարությունում ներկայացվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2019թ. կատարած աշխատանքներըՆիկոլ Փաշինյանը կարևորել է նաև մանկատների երեխաների համար բարձր որակավորմամբ կրթության ապահովումը, ինչը նրանց հետագա կյանքում կդարձնի առավել մրցունակ:
16:32 • 17.06.20Թմրամիջոց ապօրինի իրացնելու համար մեղադրանք է առաջադրվել 44-ամյա տղամարդուն. գործն ուղարկվել է դատարանԵրևանի 44-ամյա բնակիչը 2018թ. օգոստոսի 16-ից նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Ա.Խաչատրյան փողոցի տներից մեկում ծանոթին ապօրինի իրացրել է զգալի չափի «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:
16:30 • 17.06.20Հունիսի 16-ից 17-ը աշխատանքային այցով Արցախի հանրապետություն և ՊԲ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ ԳասպարյանըՀանդիպումների ընթացքում քննարկվել են երկու հայկական պետությունների ռազմական համագործակցության օրակարգային տարբեր թեմաներ
16:28 • 17.06.20Հանրապետության նախագահը ստորագրել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքըՇահութահարկ վճարողները կազատվեն 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից:
16:25 • 17.06.20Ադրբեջանի ԶԼՄ-ների աջակցության հիմնադրամում կոռուպցիայի փաստերով քրեական գործ է հարուցվելԱդրբեջանի ԶԼՄ-ների աջակցության հիմնադրամի նախկին ղեկավար Վուգար Սաֆարլըն պաշտոնից ազատվել է ապրիլի 4-ին` երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով:
