Մոսկվայում հունիսի 16-ից վերաբացվել են բացօթյա սրճարանները, որոնք լի են եղել մարդկանցով․ մարդաշատ վայրերում է եղել նաև քաղաքապետ Սոբյանինը (լուսանկարներ)

17:42 • 17.06.20

Հունիսի 16-ին Մոսկվայում սկսվել է կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված սահմանափակումների չեղարկման նոր փուլը․ բացվել են բացօթյա սրճարաններն ու ռեստորանները, որոնք լցվել են հարյուրավոր հաճախորդներով։

Չնայած քաղաքում օրական վարակման մոտ 1300-1500 նոր դեպք է գրանցվում՝ սոցցանցերում հրապարակված լուսանկարներից կարելի է դատել, որ շատերն անգամ չեն էլ հետևում իշխանությունների սահմանած «ինքնապահպանման ռեժիմին», գրում է meduza.io կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ բացօթյա սրճարաններում անգամ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին են նկատել, որը ոչ վաղ անցյալում կոչ էր արել քաղաքացիներին չշտապել քաղաքում սահմանափակումների չեղարկման հարցում, այնուհետև ինքն է սկսել ժամանակից շուտ չեղարկել դրանք։

 

Ինչ տեսք են ունեցել բացօթյա սրճարանները վերաբացման առաջին օրը.