Իրադարձային
-ից
-ը
00:29 • 13.06.20Դալասում դատարանը ոստիկանությանն արգելել է ցուցարարների դեմ արցունքաբեր գազ կիրառելԱրգելքն ուժի մեջ է մտնում հինգշաբթի օրվանից և գործելու է մինչև սեպտեմբերի 9-ը:
23:58 • 12.06.20«ԵՄ-ում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը երկու ամսում կրճատվել է 80 տոկոսով». եվրահանձնակատար«Հունիսի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման մակարդակը և նոր դեպքերի քանակը ապրիլի 9-ի համեմատ նվազել է 80 տոկոսով։ Սակայն համավարակը դեռ չի ավարտվել, ուստի հաջորդ շաբաթ․․․
23:41 • 12.06.20Հունիսի 14-ին կվերատեղադրվի Մայր Տաճարի գմբեթի խաչըԽաչի օծման և տեղադրման արարողությունը կարելի է դիտել հունիսի 14-ին ժամը 19:00-ին՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում և «Շողակաթ» հեռուստաընկերության եթերով։
23:19 • 12.06.20Հայաստանը միացել է 2020թ. փետրվարին ձևավորված Կրոնական ազատության միջազգային դաշինքին, որի կազմում ներառված են 29 երկրներՄիանալով այս դաշինքին՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ կրոնական խմբերի հանդեպ հանդուրժողականության ամրապնդման և կրոնական հիմքով պայմանավորված ոտնձգությունների կանխարգելման ուղղությամբ գործադրվող համատեղ ջանքերին…,
22:54 • 12.06.20«Մենք խորապես ցնցված և վրդովված ենք նախագահ Թրամփի հրահրող ելույթների կապակցությամբ»․ Մարկ Ցուկերբերգ և նրա կինը «զզվելի» են որակել Թրամփի՝ ԱՄՆ-ում անկարգությունների ֆոնին արված մեկնաբանություններըԳիտնականները վերջերս իրենց դժգոհությունն էին հայտնել Ցուկերբերգի՝ նախագահ Թրամփի հակասական գրառումների դեմ քայլեր չձեռնարկելու որոշման կապակցությամբ։
22:44 • 12.06.2024-ամյա թոռը ոստիկաններին հայտնել է, որ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխելիս կորոնավիրուսի վարակից մահացած տատի ոսկյա մատանին մատից անհայտացել է․ Shamshyan.comՇտապօգնության ավտոմեքենայով դին տեղափոխվել է Աբովյան քաղաքի Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի դիահերձարան, որտեղ դիահերձող Ա.-ն իրեն հայտնել է, որ հանգուցյալի ձեռքին մատանի չի եղել և որպես ապացույց ցույց է տվել հանգուցյալ տատի ձեռքի լուսանկարը, որում մատանի առկա չի եղել:
22:21 • 12.06.20Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Opel-ն ու КамАЗ-ը. Opel-ը վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր. Shamshyan.comԵրևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 27-ամյա Սարգիս Ս.-ի վարած Opel մակնիշի և Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 53-ամյա Արտուշ Դ.-ի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենաները:
22:11 • 12.06.20Լույս է տեսել Կոմիտասի «Սուրբ Պատարագի» համերգային ամբողջական տարբերակի բացառիկ ձայնասկավառակըՁայնասկավառակի թողարկումը եզակի է այն առումով, որ առաջին անգամ խառը օտարազգի ներկայացուցիչներից բաղկացած խումբը, Լատվիայի ռադիոյի երգչախումբը, կատարել, իսկ հետո նաև ձայնագրել է Կոմիտասի «Պատարագի» համերգային ամբողջական տարբերակը։
21:58 • 12.06.20Այսուհետ բազմաբնակարան շենքերին հաստատվող նախագծերում պարտադիր պահանջ կդառնա բնակարանների առնվազն 70-80 տոկոսի չափով ստորգետնյա կայանատեղերի առկայությունը․ Հակոբ ԿարապետյանՏրանսպորտային բեռնվածությունը հաշվի առնելով՝ Երեւանի քաղաքային իշխանությունը սկզբունք է որդեգրել…
21:52 • 12.06.20Հայաստանը շարունակում է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով «առաջատար» մնալԻնչպես վկայում են worldometers.info կայքի թարմացվող տվյալները, հունիսի 12-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 5157, մինչդեռ նախօրեին՝ 4951։
21:38 • 12.06.20Արցախում 5-րդ ալիքն այլևս չի հեռարձակվի, պատճառը քաղաքական է․ Հարություն Հարությունյան. «Մեդիա պաշտպան» նախաձեռնություն«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մտահոգություն է հայտնում, որ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը սկսվեց լրատվամիջոցների հանդեպ նման ճնշումներով։
21:27 • 12.06.20Վրաստանի առողջապահական ոլորտի պատասխանատուները հայ գործընկերների հետ առցանց քննարկում են կազմակերպել․վրացիները մանրամասներ են հայտնել համավարակի դեմ պայքարում իրենց քայլերովԳործընկերները հույս են հայտնել, որ ձեռնարկվող միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի պատվով հաղթահարել այս մարտահրավերը:
21:20 • 12.06.20Արցախում տեղի է ունեցել նախագահին առընթեր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մասնագիտական խմբի աշխատանքային առաջին խորհրդակցությունըՆախագահը, կարևորելով քաղաքացիների առողջության պահպանումը, ոլորտի պատասխանատուներին հորդորել է ցուցաբերել հետևողական աշխատանք՝ միտված ստեղծված իրավիճակը պատվով հաղթահարելուն:
21:14 • 12.06.20Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները և հասարակությունը սխալ են մեկնաբանել ԱՄՆ-ում անկարգությունների մասին իր արտահայտությունըԱՄՆ նախագահն ընդգծել է, որ իրականում մեջբերել է 1970-ականներին Ֆիլադելֆիայի քաղաքապետերից մեկի՝ Ֆրենկ Ռիզոյի՝ «Երբ տեղի է ունենում թալան, ապա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա նաև հրաձգություն» մեջբերումը։
20:47 • 12.06.20Բաղրամյան համայնքին պատճառվել է 64մլն. դրամի վնաս. մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարինՔրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Բաղրամյան համայնքի ղեկավարը, 2016թ. աշնանից զբաղեցնելով նշված պաշտոնը, իր պաշտոնավարման ընթացքում առերևույթ թույլ է տվել չարաշահումներ.
