Այսուհետ բազմաբնակարան շենքերին հաստատվող նախագծերում պարտադիր պահանջ կդառնա բնակարանների առնվազն 70-80 տոկոսի չափով ստորգետնյա կայանատեղերի առկայությունը․ Հակոբ Կարապետյան
«Տրանսպորտային բեռնվածությունը հաշվի առնելով՝ Երեւանի քաղաքային իշխանությունը սկզբունք է որդեգրել»,– «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Նա, մասնավորապես նշել է, որ տրանսպորտային բեռնվածությունը հաշվի առնելով՝ Երեւանի քաղաքային իշխանությունը սկզբունք է որդեգրել՝ բազմաբնակարան շենքերի նոր հաստատվող նախագծերում պարտադիր պահանջ դարձնել բնակարանների առնվազն 70-80 տոկոսի չափով ստորգետնյա կայանատեղերի առկայությունը։










