24-ամյա թոռը ոստիկաններին հայտնել է, որ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխելիս կորոնավիրուսի վարակից մահացած տատի ոսկյա մատանին մատից անհայտացել է․ Shamshyan.com
Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Վազգեն Վ.-ի դիմումի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը և մանրամասնում, որ քաղաքացուց ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ընդունվել առ այն, որ հունիսի 11-ին, ժամը 07:30-ի սահմաններում իր 69-ամյա տատը կորոնավիրուս վարակից մահացել է Երևան քաղաքի հիվանդանոցներից մեկում, որտեղ վերջինիս դին փաթեթավորելու ժամանակ ձեռքին ոսկյա մատանի է եղել, ինչից հետո շտապօգնության ավտոմեքենայով դին տեղափոխվել է Աբովյան քաղաքի Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի դիահերձարան, որտեղ դիահերձող Ա.-ն իրեն հայտնել է, որ հանգուցյալի ձեռքին մատանի չի եղել և որպես ապացույց ցույց է տվել հանգուցյալ տատի ձեռքի լուսանկարը, որում մատանի առկա չի եղել:
Վազգեն Վ.-ն իրավապահներին հայտնել է, որ նախկինում ոստիկանություն չեն դիմել, քանի որ զբաղված են եղել հուղարկավորության նախապատրաստման աշխատանքներով:










